Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատել է Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպանին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպանն անդրադարձել է Ադրբեջանում  ԶԼՄ-ների սահմանափակումներին։

«Մամուլի ազատության համաշխարհային օրը Մեծ Բրիտանիան վերահաստատում է իր հանձնառությունը՝ պաշտպանելու ԶԼՄ-ների ազատությունն ամբողջ աշխարհում։ Մեծ Բրիտանիան ևս հանդես է գալիս Ադրբեջանում անկախ լրատվամիջոցների սահմանափակումների դեմ։ Ազատ մամուլն անհրաժեշտ պայման է ժողովրդավարական, կայուն և բարգավաճ հասարակության համար»,- գրել է Ֆերգյուս Օլդը X-ի իր միկրոբլոգում։

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն քննադատել է դեսպանին։

«Պարո՛ն դեսպան, ձեր հայտարարությունը զուրկ է արդարությունից և անաչառությունից, քանի որ դուք կենտրոնանում եք նեղ հեռանկարի վրա՝ բաց թողնելով Ադրբեջանում լրատվամիջոցների ազատության համապարփակ իրավիճակը։ Ադրբեջանում լրատվամիջոցները նույնքան ազատ են, ժողովրդավարական, կայուն և բարգավաճ, որքան Մեծ Բրիտանիայում»,- նշել է Հաջիզադեն։

Հավելենք, որ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության հրապարակած 2024 թվականի Մամուլի ազատության համաշխարհային զեկույցում Ադրբեջանը 180 երկրների շարքում զբաղեցնում է 164-րդ հորիզոնականը։

Վերջին ամիսների ընթացքում Ադրբեջանում մաքսանենգության մեղադրանքով ձերբակալվել են տարբեր լրատվամիջոցներ ներկայացնող շուրջ երկու տասնյակ լրագրողներ, ընդդիմադիր գործիչներ ու քաղաքական ակտիվիստներ։ Խուզարկություններ են իրականացվել Abzas Media-ի, Toplum TV-ի գրասենյակներում և որոշ լրագրողների բնակարաններում։ Միջազգային կառույցները կոչ են անում Ադրբեջանի իշխանություններին՝ դադարեցնել բռնաճնշումներն ու  բոլորին ազատ արձակել։ Ապրիլի 25-ին  էլ Եվրախոհրդարանը բանաձև էր ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին։

Էմմա Չոբանյան