ԶԼՄ-ների ազատության իրավիճակն Ադրբեջանում մտահոգիչ է․ Բաքվում ԵՄ դեսպան

Լուրեր

07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
Բոլորը

Եվրամիությունն Ադրբեջանի ուժեղ գործընկերն է, և խոսքի, լրատվամիջոցների ու տեղեկատվության ազատության հարցերն այդ հարաբերությունների մաս են կազմում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԵՄ առաքելության ղեկավար, դեսպան Պյոտր Միխալկոն մայիսի 3-ին նշվող Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ լրագրողների հետ հանդիպմանը։

Նա ասել է, որ  խոսքի և լրատվամիջոցների ազատությունը «ժողովրդավարական չափանիշների և համակարգերի հիմնական տարրն է», և Մամուլի ազատության համաշխարհային օրվան ընդառաջ ԵՄ-ն ընդգծում է դա։

Միխալկոն ափսոսանքով նշել է, որ լրագրությունն աշխարհում գնալով դառնում է ավելի վտանգավոր մասնագիտություն, միայն անցյալ տարի աշխարհում սպանվել է 100 լրագրող։ Պատասխանելով Թուրան գործակալության հարցին, թե ԵՄ-ն ի՞նչ ներդրում կարող է ունենալ ԶԼՄ-ների ազատության ապահովման գործում, նա նշել է, որ այդ հարցերն առաջնահերթություն են կողմերի միջև երկխոսության ընթացքում։

«ԶԼՄ-ների ազատությունը մեր առաջնահերթություններից է։ Այդ հարցը միշտ գտնվում է օրակարգում և իրավիճակն Ադրբեջանում մտահոգիչ է։ Մենք դրան ուշադրություն ենք դարձնում մեր երկխոսության մեջ»,- ասել է ԵՄ դեսպանը՝ ափսոսանք հայտնելով լրագրողների վերջին ձերբակալությունների կապակցությամբ։

Միխալկոն նշել է նաև միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ «ԶԼՄ-ների մասին» օրենքի հետ կապված առաջարկությունների կատարման կարևորությունը։

Հիշեցնենք, որ վերջին ամիսների ընթացքում Ադրբեջանում մաքսանենգության մեղադրանքով ձերբակալվել են տարբեր լրատվամիջոցներ ներկայացնող շուրջ երկու տասնյակ լրագրողներ, ընդդիմադիր գործիչներ և քաղաքական ակտիվիստներ։ Խուզարկություններ են իրականացվել Abzas Media-ի, Toplum TV-ի գրասենյակներում և որոշ լրագրողների բնակարաններում։

Միջազգային կառույցները կոչ են անում Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել բռնաճնշումներն ու բոլորին ազատ արձակել։ Ապրիլի 25-ին էլ Եվրախոհրդարանը բանաձև էր ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին։

Էմմա Չոբանյան