«Ադրբեջանի կողմից փորձ է արվում քարոզչական ֆոն ապահովել պատերազմի վերսկսման համար». Ռուբեն Կարապետյան

Լուրեր

15.04.2026 | 11:44
ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է Երևանի ու Բաքվի կողմից Իրանից ռուսներին տարհանելու գործում նշանակալի օգնությունը
15.04.2026 | 11:41
Մեր շատ առաջարկներ առ այսօր պետական տարբեր մարմիններ ընդունում են սվիններով. Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.04.2026 | 11:37
Սամվել Կարապետյանի պաշտպաններն առարկեցին դատական նիստի նկարահանման դեմ
15.04.2026 | 11:33
Ջավոխիր Սինդարովն ապահովել է Հավակնորդների մրցաշարի հաղթողի կոչումը
15.04.2026 | 11:25
Ալիևի հատուկ ներկայացուցիչը խոսել է ՀՀ-ում ընտրություններից և սահմանադրական հանրաքվեից
15.04.2026 | 11:17
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքին` Մալաքե Թաուսի տոնի առիթով
15.04.2026 | 11:09
Սամվել Կարապետյանը դատարանի դահլիճում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.04.2026 | 10:57
Թրամփը չի մտածում Իրանի հետ հրադադարի երկարաձգման մասին․ նա հայտարարել է՝ պատերազմը մոտ է ավարտին
15.04.2026 | 10:46
Սամվել Կարապետյանը բերվեց դատարան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.04.2026 | 10:43
Չեմպիոնների լիգա․ ՊՍԺ-ն ու «Աթլետիկոն» կիսաեզրափակիչում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.04.2026 | 10:38
Իսրայելն ու Լիբանանը 1993 թ. ի վեր առաջին ուղիղ հանդիպումն են անցկացրել․ խաղաղության բանակցություններ սկսելու համաձայնություն է ձեռք բերվել
15.04.2026 | 10:31
Շնորհավո՛ր Արվեստի միջազգային օր․ Ժաննա Անդրեասյանը ուղերձ է հղել
15.04.2026 | 10:15
Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 15-ի դրությամբ
15.04.2026 | 09:49
Հայաստանը 2028-ին կհյուրընկալի դատախազների միջազգային ասոցիացիայի Գործադիր կոմիտեի նիստը
15.04.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Բոլորը

Ինչու Իտալիայում ՀՀ նախկին դեսպան Ռուբեն Կարապետյանին առաջարկեցին տեղափոխվել, երբ Վատիկանում դեսպան էր նշանակվում Սերժ Սարգսյանի փեսան

 

«Համախմբում» կուսակցության վարչության անդամ, աշխարհի 11 երկրում Հայաստանը ներկայացրած արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Կարապեյանը factor.am-ի հետ զրույցում խիստ վտանգավոր է համարում միջազգային կառույցներում Ադրբեջանի կողմից քարոզչական վերջին շեշտադրումները ԼՂ սահմանային լարվածության առթիվ:

«Փորձ է արվում քարոզչական ֆոն ապահովել պատերազմի վերսկսման համար: Մարդիկ օգտագործվում են կենդանի վահանների տեսքով և դրա հիման վրա լեգիտիմացման գործընթաց է գնում ապագա գործողությունների համար»,- ասում է նա՝ նշելով, որ  այսօր փոխվում եմ քարոզչական շեշտադրումներ, օրինակ, ԼՂ բնակչությունը «ապստամբներ» է որակվում «Նյու Յորք թայմսում»:

«Դա մեզ հետ է գցում 90-ականների սկիզբ, և էստեղ ես լուրջ միտում եմ տեսնում Ադրբեջանի և դրա ետևում կանգնած միջազգային և աշխարհաքաղաքական որոշ ուժերի կողմից, որոնք միգուցե փորձում են լեգիտիմացնել ապագա լուրջ բախումները Արցախում»,- ասում է դիվանագետը:

Փոխարենը, ըստ Ռուբեն Կարապետյանի, վերջին 5 տարիներին Հայաստանի դիվանագիտական կորպուսում հստակ քաղաքականություն չկա, խնդիրները հստակ ձևակերպված չեն: «Հայաստանի դիվանագիտության հիվանդությունը նոր չէ, մենք ունենք դիվանագիտություն առանց արտաքին քաղաքականության: Դա պետականության հյուծման արդյունք է: Այսօր խնդիր ունենք հասկանալու, որ հայոց պեականությունը գտնվում է ծանրագույն վիճակում: Իսկ արտաքին քաղաքականությունը փոխկապակցված է ներքին քաղաքականության հետ»,- ասում է նա:   

Ըստ դիվանագետի՝ Հայաստանի արտաքին քաղաքականության իրականացման վրա խիստ բացասական է անդրադառնում այն, որ դեսպաններ են նշանակվում դիվանագիտության հետ առնչություն չունեցած մարդիկ՝ անգործ մնացած պաշտոնյաներ: «Բոլոր պաշտոնյաներին Հայաստանում թվում է, թե իրենք պատրաստի դեսպաններ են, կարող են գնալ, փայլուն կերպով էդ կապերը հաստատել, աշխատեցնել, բայց խնդիրը էդտեղ չի, խնդիրը նշանակողինն է: Որովետև եթե ես եմ երկրի ղեկավարը, ես նշանակում եմ մարդկանց, ովքեր պետք է կարողանան խնդիր լուծել պետականության համար, ոչ թե իմ համար կամ իմ խմբի»,- նշում է նախկին դեսպանը՝  հավելելով. «Դեսպանը պետք է պրոֆեսիոնալ լինի: Դիվանագիտությունը այն ոլորտն է, որտեղ պետք է լինեն միայն դիվանագիտական կարիերա անցած դիվանագետներ»:

Ռուբեն Կարապետյանը 2013-ին Իտալիայում ՀՀ դեսպանն էր և հեռացավ պաշտոնից, երբ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը նշանակվում էր Վատիկանում ՀՀ դեսպան: Այդ ժամանակ Ռուբեն Կարապետյանի փոխարեն Իտալիայում ՀՀ դեսպան նշանակվեց Սարգիս Ղազարյանը, որը մամուլի տեղեկություններով, Միքայել Մինասյանի ընկերն է և ոչ պրոֆեսիոնալ դիվանագետ: Այդ ժամանակ «ՀԺ»-ին ուղարկած պատասխանում դեսպան Կարապետյանն ասել էր. «… Ես չէի ցանկանա, որ այդպիսի ներազդեցությունը գնալով խորանա: Խորանա այն աստիճան, որ արտաքին քաղաքականությունը սկսի ծառայել ներքին խնդիրների լուծմանը, որ դիվանագիտական ներկայացուցչությունները ծառայեցվեն երկրի քաղաքական իշխանությունների, այլ ոչ պետական շահերի պաշտպանությանը, որ ներքին քաղաքական դրդապատճառներից ելնելով` դեսպաններ նշանակվեն առանց որևէ մասնագիտական փորձի և դիվանագիտությունից շատ հեռու անձեր: Այդ դեպքում կավարտվի իրական դիվանագիտությունը և կսկսվի «սպասարկող» դիվանագիտությունը»:

Factor.am-ի հետ զրույցում Ռուբեն Կարապետյանը պաասխանում է հարցին, թե ինչու հեռացավ Իտալիայում ՀՀ դեսպանի պաշտոնից, և արդյոք իր՝ պրոֆեսիոնալ ու բազմափորձ դիվանագետի ներկայությունը դեսպանի պաշտոնում կարող էր ստվերել Վատիկանի դեսպանի գործունեությունն ու կարիերան:

Մանրամասները դիտեք factor.am-ին Ռուբեն Կարապետյանի տված հարցազրույցում:

 

Մարինե Խառատյան