ՏԿԵՆ-ը, ԵՄ-ն և ԳԴՀ ՏՀԶՆ-ն մեկնարկել են նոր՝ 12,3 մլն եվրո արժողությամբ ծրագիր

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ապրիլի 30-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, Եվրոպական միությունը (ԵՄ) (6,2 մլն) և ԳԴՀ Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (ԳԴՀ ՏՀԶՆ (6,1 մլն) մեկնարկել են նոր՝ 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր՝ «Կայուն էներգիա հանուն Հայաստանում կլիմայակայուն համայնքային զարգացման» (SE4Resilience)՝ ուղղված Հայաստանի գյուղական համայնքներում էներգետիկ մարտահրավերների դիմակայմանը:

«Ծրագրի նպատակն է հնարավորություն տալ ՀՀ Տավուշի, Շիրակի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում գտնվող գյուղական համայնքներին օգտագործել վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության ներուժը կայուն, կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայուն և ռեսուրսների օգտագործման տեսանկյունից արդյունավետ զարգացման համար, ինչպես նաև աջակցել վերականգնվող էներգիային և էներգաարդյունավետությանն ուղղված հմտությունների և կարողությունների զարգացմանը՝ տնային տնտեսությունների և փոքր ձեռնարկությունների մակարդակում:

Ստորագրման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ՏԿԵՆ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կուպմանը և ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան, ներկայում՝ գործերի ժամանակավոր հավատարմատար Էրիկ Թինտրուպը:

Վերջիններս կարևորեցին ՀՀ կառավարություն-ԵՄ- ԳԴՀ ՏՀԶՆ սերտ համագործակցությունը և ծրագրի իրականացումը՝ շեշտելով, որ ծրագիրը ոչ միայն անդրադառնում է կլիմայական հրատապ մարտահրավերներին, այլև հիմք է դնում Հայաստանի գյուղական շրջաններում տնտեսական զարգացմանը»,- ասված է ՏԿԵ նախարարության տարածած հաղորդագրության մեջ: