Շարունակվում է Արա Բաբլոյանի այցը Չեխիայի Հանրապետություն

Լուրեր

Ֆակտոր, մրցանակ
14.10.2026 | 17:10
Factor TV-ն ստացել է Free Media Award 2026 միջազգային մրցանակը
14.10.2026 | 17:03
Իսրայելի նախագահն Ադրբեջան է ժամանել
14.10.2026 | 16:52
Կարապետյանը սխալվում է․ ռեստորանի առկայությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Նորավանքի հայտը մերժելու հիմք չէ
14.10.2026 | 16:40
ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա
14.10.2026 | 16:28
Թուրքիայի ԱԳ նախարարը Բաքու կայցելի․ հայտնի է՝ ինչ հարցեր է բարձրացնելու
14.10.2026 | 16:15
«Ռուսական երկաթուղիներ»-ը բաց է Հայաստանի հետ կոնցեսիոն պայմանագրի արդյունավետության համատեղ գնահատման համար
14.10.2026 | 15:37
ՀԷՑ-ի 100 % բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին Կառավարությունը առաջիկա օրերին որոշում կընդունի․ Ռոմանոս Պետրոսյան
14.10.2026 | 15:17
ԱԳՄԱ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանի ճեպազրույցը COP17-ին ընդառաջ. ՈՒՂԻՂ
14.10.2026 | 15:10
Քոչարյանի կալանքի դեմ բողոքը մերժվել է // Փաշինյանը Բելոզյորովի հետ երկաթուղիների հարցն է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 15:05
COP17-ին ընդառաջ՝ Երևանում բարձրացվել է ՄԱԿ-ի դրոշը
14.10.2026 | 14:53
Բաքուն Իրանին և Թուրքիային մեղադրում է Ադրբեջանի դեմ տեղեկատվական հարձակումների մեջ
14.10.2026 | 14:42
ԵՄ-ն Ուկրաինային 2,86 մլրդ եվրո է հատկացնում՝ ԱԹՍ-ների, հրթիռների և մարտի դաշտում առկա հրատապ կարիքների համար
14.10.2026 | 14:35
«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է
14.10.2026 | 14:23
Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը քննարկել են հայկական երկաթուղիների կառավարման խնդիրները․ աշխատանքային խումբ կստեղծվի
14.10.2026 | 14:16
Դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել գույք և շուրջ 235 մլն դրամ
Բոլորը

Պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Տաճատ Վարդապետյանը, Արմեն Ռուստամյանը եւ Հրաչյա Հակոբյանը, օգոստոսի 23-ին հանդիպել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Ռադեկ Վոնդրաչեկի հետ:

Ինչպես հայտնեցին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, շնորհակալություն հայտնելով հանդիպման հնարավորության համար՝ Արա Բաբլոյանը կարեւորել է երկու երկրների խորհրդարանների միջեւ փոխգործակցության ակտիվացումը: Այս համատեքստում խորհրդարանի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ հայ-չեխական միջխորհրդարանական ակտիվ շփումները նոր լիցք կհաղորդեն երկկողմ փոխշահավետ համագործակցության ամրապնդմանը տարբեր ոլորտներում:

Հայ-չեխական համագործակցության օրակարգին անդրադառնալով՝ ՀՀ ԱԺ ղեկավարը նշել է,որ Հայաստան-ԵՄ փոխգործակցությունը կարեւոր տեղ է զբաղեցնում այդ օրակարգում: Այս համատեքստում Արա Բաբլոյանը հույս է հայտնել, որ Պատգամավորների պալատն աշնանային նստաշրջանի առաջին իսկ նիստերից մեկում կհաստատի Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջեւ ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:
Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Ռադեկ Վոնդրաչեկը,ողջունելով հայ խորհրդարանականներին, նշել է, որ տեւական ժամանակ Պատգամավորների պալատի ուշադրությունը սեւեռված էր ներքաղաքական օրակարգի վրա. այդ պատճառով էլ Պատգամավորների պալատը դեռ չի անդրադարձել Չեխիայի կողմից ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման հարցին: Ռադեկ Վոնդրաչեկն այս առումով հույս է հայտնել, որ աշնանը չեխ խորհրդարանականներն արդեն կդիտարկեն վերոնշյալ հարցը:

ՀՀ ԱԺ նախագահը երախտագիտություն է հայտնել Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի գործընկերներին՝ 2017 թվականի ապրիլի 25-ին Հայոց ցեղասպանության եւ մարդկության դեմ գործած այլ հանցագործությունները ճանաչող եւ դատապարտող բանաձեւի ընդունման համար:
Ի պատասխան՝ Ռադեկ Վոնդրաչեկը նշել է, որ մարդկությունը պատմական փաստերը պետք է ընդունի ու կոչի այնպես, ինչպես որ դրանք կան:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկու երկրների ներքաղաքական իրավիճակին: Հայաստանի խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանում քաղաքական փոփոխությունները տեղի են ունեցել առանց որեւէ ցնցումների, իսկ խորհրդարանն էլ պատրաստ է աջակցել կառավարությանը երկրի անվտանգության,բնակչության բարեկեցության ապահովման, ինչպես նաեւ Հայաստանում ժողովրդավարության հետագա ամրապնդման հարցերում:
Չեխիայի Պատգամավորների պալատի նախագահը նշել է, որ Հայաստանն ու Չեխիան ունեն դինամիկ զարգացող հարաբերություններ, առեւտրատնտեսական կապերում նկատվում են դրական տեղաշարժեր: Ռադեկ Վոնդրաչեկի խոսքով՝ չեխ գործարարները Հայաստանում տնտեսական հետաքրքրություն են ցուցաբերում, ինչը լավ հիմք կարող է դառնալ ներդրումների համար:
Հանդիպման ավարտին կողմերը վստահություն են հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ երկու երկրների միջեւ կհաստատվեն համագործակցության նոր ուղիներ:
Պաշտոնական այցի շրջանակում նույն օրը հայ խորհրդարանականների պատվիրակությունն այցելել է նաեւ Չեխիայի Կլադնոյի շրջանում գտնվող Լիդիցե հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Լիդիցեում զոհված 82երեխաների հիշատակին:
Շրջայց կատարելով հուշահամալիրի տարածքում՝ հայ խորհրդարանականների պատվիրակությունը Արա Բաբլոյանի գլխավորությամբ Լիդիցեի վարդերի պուրակում վարդ է տնկել՝ ի հիշատակ 82 զոհված երեխաների:

Արա Բաբլոյանը շեշտել է, որ եթե ինչ-որ առումով մարդկային միտքն ընդունում է, որ պատերազմի ժամանակ զոհվում են մարդիկ, ապա որեւէ կերպ չի կարող ընկալել երեխաներին միտումնավոր վերացնելու հանգամանքը:

Հայկական պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը նշել է, որ նման ողբերգությունները վաղեմության ժամկետ չունեն եւ միշտ պետք է դատապարտվեն: Ի նշան զոհերի հիշատակի հավերժության՝ Արմեն Ռուստամյանը Լիդիցեի ողբերգությունը վերապրածներից մեկին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ Անմոռուկ է նվիրել:

Հայկական պատվիրակությունը հուշահամալիրի թանգարանում ծանոթացել է աշխարհի տարբեր երկրների, այդ թվում Հայաստանի երեխաների կողմից զոհված երեխաների հիշատակին նվիրված ցուցահանդեսում ներկայացված նկարներին: