Factor TV-ի անդրադարձից հետո ռեզերվային դատավոր Տաթևիկ Մուրադյանը վերանշանակվել է Երևանի քրեական դատարանում

Լուրեր

26.06.2026 | 10:18
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
26.06.2026 | 10:03
ՌԴ-ն ամբողջությամբ սահմանափակել է ձկնամթերքի մատակարարումը Հայաստանի բոլոր ձեռնարկություններից
26.06.2026 | 09:48
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 26-ի դրությամբ
26.06.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.06.2026 | 08:14
ԱԱ-2026. ԱՄՆ-ը պարտվեց գոլառատ խաղում, Ավստրալիան փլեյ-օֆֆում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 04:58
ԱԱ-2026. Նիդերլանդներն ու Ճապոնիան դուրս եկան փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 02:03
ԱԱ-2026. Գերմանիան անակնկալ պարտություն կրեց, Կոտ դ’Իվուարը հաղթեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 00:17
Իսրայելի ԱԳ նախարարը նախատեսում է կառավարությանը առաջարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձև
25.06.2026 | 23:51
Արմեն Մելիքբեկյանը մտադիր չէ առաջադրվել ՀՖՖ նախագահի ընտրություններում
25.06.2026 | 23:34
Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
25.06.2026 | 23:10
Նախագահը ստորագրել է վարորդականներից զրկվածներին վերաբերող օրենքը
25.06.2026 | 22:47
Հայաստանը և Իրանը կարևորել են 400 կՎ էլեկտրահաղորդման գծի շուտափույթ ավարտը
25.06.2026 | 22:33
Բաքուն ԱՄՆ Կոնգրեսում առաջին անգամ միջոցառում է կազմակերպել՝ նվիրված հայերի կողմից ադրբեջանցիների, իբր, «էթնիկ զտումներին»
25.06.2026 | 22:19
«45 օր՝ առանց սննդի․ առողջական վիճակը ծայրահեղ է գնահատվում»․ ինչու են բանտերում կալանավորները հացադուլի դիմում
25.06.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

«Կալանքի դատարանի» ռեզերվային դատավոր Տաթևիկ Մուրադյանը վերանշանակվել Երևանի քրեական դատարանում։ Այս մասին տեղեկանում ենք Բարձրագույն դատական խորհրդի կայքից։

«Հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի ապրիլի 9-ի թիվ ԲԴԽ-38-Ո-94 որոշումը, Հանրապետության նախագահի 2024 թվականի ապրիլի 22-ի թիվ ՆՀ-122-Ա հրամանագիրը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ, 114-րդ հոդվածի 2-րդ մասերով և 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է

  1. Արձանագրել, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի ռեզերվային դատավոր Տաթևիկ Կորյունի Մուրադյանը 2024 թվականի ապրիլի 23-ից շարունակում է պաշտոնավարել որպես Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր:
  2. Սույն որոշման 1-ին կետով պայմանավորված՝ արձանագրել, որ 2024 թվականի ապրիլի 23-ից Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Տաթևիկ Կորյունի Մուրադյանի ռեզերվային դատավորի կարգավիճակը համարվում է դադարած»,- ասված է ԲԴԽ որոշման մեջ։

Նշենք, որ Տաթևիկ Մուրադյանը 2023 թվականի հունվարին է ռեզերվային կագավիճակ ստացել այն բանից հետո, երբ պետությունը հրաժարվել է առանձին գործեր քննող դատավորների ինստիտուտից։ Մինչև 2024-ի հունվարի 23-ը Մուրադյանն  առանց աշխատելու աշխատավարձ էր ստանում, սակայն հունվարին ԲԴԽ-ն նրան ու ռեզերվային կարգավիճակ ունեցող ևս 5 դատավորի առաջարկել է գործուղվել մարզեր ու աշխատել՝ առանց աշխատանք կատարելու աշխատավարձ ստանալու փոխարեն։ 

Factor TV-ն «Կալանքի դատարանների» վերելքն ու անկումը․ 14 դատավորից միայն 6-ն է վերանշանակվել» հոդվածում և «Ինչպես առանց աշխատելու աշխատավարձ ստանալ. մեկ տարում 113 միլիոն՝ «Կալանքի դատարանի» դատավորներին» տեսանյութում անդրադարձել էր ռեզերվային դատարանի դատավորների խնդիրներին՝ պարզելով, թե նրանք ընդհանուր առմամբ որքան աշխատավարձ են ստացել՝ առանց աշխատելու, ինչպես նաև անդրադառնալով հարցին, որ գործուղված ռեզերվային դատավորներն, ի տարբերություն մյուս դատավորների, ավելի ցածր աշխատավարձ են ստանում՝ խտրականության ենթարկվելով պետության կողմից։ 

Այս պահի դրությամբ գործուղղված 2 դատավոր, որոնք մյուսներից ավելի ցածր աշխատավարձ էին ստանում, վերանշանակվել են։ Բացի այդ՝ ԲԴԽ-ի ապրիլի 4-ի որոշումներով վերանշանակվել  է ևս երկու դատավոր, որոնք ռեզերվային կարգավիճակ ստանալուց հետո ո՛չ գործուղվել էին, և ո՛չ էլ վերանշանակվել։

 

Արաքս Մամուլյան