Factor TV-ի անդրադարձից հետո ԲԴԽ-ն նախագահին առաջարկել է «Կալանքի դատարանի» ռեզերվային դատավոր Կարեն Հակոբյանին նշանակել Գեղարքունիքի մարզում

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Բարձրագույն դատական խորհուրդը նախագահին առաջարկել է «Կալանքի դատարանի» ռեզերվային դատավոր Կարեն Հակոբյանին վերանշանակել Գեղարքունիքի մարզում։ Այս մասին տեղեկանում ենք Բարձրագույն դատական խորհրդի կայքից:

«2024 թվականի ապրիլի 11-ին, դռնփակ նիստում, քննարկելով Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի թափուր տեղը համալրելու նպատակով համապատասխան մասնագիտացում ունեցող այլ դատարանի ռեզերվային դատավորի թեկնածությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով, 115-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 117-րդ հոդվածով՝ Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է․

1. Հանրապետության նախագահին առաջարկել Կարեն Ցոլակի Հակոբյանի թեկնածությունը՝ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար:

2. Սույն որոշման 1-ին կետով ներկայացված առաջարկի վերաբերյալ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 117-րդ հոդվածով սահմանված կարգով Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելու պահից Կարեն Ցոլակի Հակոբյանի՝ ռեզերվային դատավորի կարգավիճակը համարել դադարած»,- ասված է ԲԴԽ որոշման մեջ։

Նշենք, որ Կարեն Հակոբյանը 2023 թվականի հունվարին է ռեզերվային կագավիճակ ստացել՝ այն բանից հետո, երբ պետությունը հրաժարվել է առանձին գործեր քննող դատավորների ինստիտուտից։ Մինչև 2024-ի հունվարի 23-ը Հակոբյանն առանց աշխատելու աշխատավարձ էր ստանում, սակայն հունվարին ԲԴԽ-ն նրան ու ռեզերվային կարգավիճակ ունեցող ևս 5 դատավորի առաջարկել է գործուղվել մարզեր ու աշխատել՝ առանց աշխատանք կատարելու աշխատավարձ ստանալու փոխարեն։

Factor TV-ն «Կալանքի դատարանների» վերելքն ու անկումը․ 14 դատավորից միայն 6-ն է վերանշանակվել» հոդվածում և «Ինչպես առանց աշխատելու աշխատավարձ ստանալ. մեկ տարում 113 միլիոն՝ «Կալանքի դատարանի» դատավորներին» տեսանյութում անդրադարել է ռեզերվային դատարանի դատավորների խնդիրներին՝ պարզելով, թե նրանք ընդհանուր առմամբ որքան աշխատավարձ են ստացել՝ առանց աշխատելու, ինչպես նաև անդրադառնալով հարցին, որ գործուղված ռեզերվային դատավորներն, ի տարբերություն մյուս դատավորների, ավելի ցածր աշխատավարձ են ստանում՝ խտրականության ենթարկվելով պետության կողմից։

Արաքս Մամուլյան