Երրորդ երկրի դրդմամբ զբաղված են ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ հրահրելով․ Սիմոնյանը՝ ընդդիմության մասին

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ Տավուշում բողոքի ակցիա իրականացնող ընդդիմադիր քաղաքական գործիչները, երրորդ երկրի դրդմամբ, զբաղված են Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ հրահրելու գործով։

«Պատերազմի ժամանակ էդ բոլորը ինչո՞վ էին զբաղված՝ ոչ մի բանով, դատարկախոսությամբ, սպեկուլյացիաներ են անում, երրորդ երկրի դրդմամբ զբաղված են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտ հրահրելու գործով, որպեսզի հարցը լուծող համարվի և գան խաղաղապահները։ Մեզ խաղաղապահ պետք չէ, մեզ պետք է, որ մեր սահմանը վերահաստատենք»,- լրագրողների հետ զրույցում նշեց Ալեն Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ սահմանային սյուն տեղադրելը նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրարից տարածքային պահանջներ չունեն։

«Ադրբեջանն ընդունում է, որ սյունից այն կողմ Հայաստանն է, ու դրանից լավ բան գոյություն չունի, երբ երկկողմ ընդունում են սահմանները։ Որոշ սադրիչներ, նույն դերակատարները, որնք 5-րդ շարասյուն են հանդիսանում, մարդկանց հույզերի վրա շահարկելով՝ փորձում են հրահրել։ Երբ որ ժողովրդի կարծիքը լսելու ժամանակը գա՝ կլսենք, հիմա էլ է արվում, վարչապետն ամեն անգամ գնում, ժողովրդի հետ հանդիպում է»,- ասաց ԱԺ նախագահը։