Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր

Լուրեր

05.06.2026 | 16:00
«300,000 ադրբեջանցիների վերադարձի» թեզը Բաքվից ու Մոսկվայից է ձևավորվում. Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 15:54
Ազովի ծովում ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 5 ադրբեջանցի նավաստիներ են զոհվել, ևս 3 վիրավոր կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 15:40
Ինքնասպանություն չէր․ Արծրուն Մարգարյանի սպանությունը բացահայտվել է 27 տարի անց․ ՔԿ
05.06.2026 | 15:37
CIES-ը գնահատել է Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային արժեքը
05.06.2026 | 15:25
Դիմում ենք ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը կասեցնելու հարցով․ կպահանջենք դիմել դատարան․ Անահիտ Ադամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 15:22
MyAmeria Star հավելվածի օգտատերերը` Harry Potter-ի կախարդական աշխարհում. անակնկալները շարունակվում են
05.06.2026 | 15:13
«Սաղ ձեր ընգերությանը՝ 15 հոգու, 300 հազար փո՞ղ են տվե»․ ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 15:02
Ռոբերտ Քոչարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.06.2026 | 14:57
Հայաստանը դառնում է «ԱԲ գործարանների պարտեզ»․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
05.06.2026 | 14:47
«Հանրապետություն» կուսակցությունը կդիմի ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար
05.06.2026 | 14:46
Ռումինիայի Կոնստանցա նավահանգստում ծովային անօդաչու սարք է պայթել
05.06.2026 | 14:37
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
05.06.2026 | 14:28
Հայաստանը երկար ժամանակ է՝ չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին․ Պեսկով
05.06.2026 | 14:18
Նորվեգիայի հավաքականի ֆոտոսեսիան՝ վիկինգների հագուստով․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
05.06.2026 | 14:09
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին
Բոլորը

Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատգամավոր Շտեֆան Մյուլեր Ալտերմատը համոզմունք է հայտնել, որ  Թուրքիայում իշխանափոխություն տեղի ունենալու դեպքում է միայն հնարավոր, որ  վերջինս փոխի և վերանայի իր քաղաքականությունը Հայոց Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ, քանի որ ներկա իշխանություններն անընդունակ են այդ հարցում որևէ առաջընթաց գրանցել։

Այս մասին պատգամավորն ասաց «Արմենպրես»-ին տված հարցազրույցում։

-Այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը։ Ինչպե՞ս եք գնահատում միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացը։

-Գործընթացը շատ դանդաղ է ընթանում, բավականաչափ լայն չէ և շատ հանդարտ: Քաղաքակիրթ աշխարհի համար խայտառակություն է, որ միահամուռ կերպով չի բարձրաձայնում ու դատապարտում ցեղասպանության անմարդկայնությունը, որովհետև միայն այս միասնական ձայնը կարող է հանգեցնել նրան, որ մեղքը ճանաչվի, և նման ցեղասպանությունը չկրկնվի:

-Չնայած բազմաթիվ երկրներ և միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը, Թուրքիան 109 տարի անց շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը։ Ի՞նչ պետք է անի միջազգային հանրությունը: Բացի կոչերից ու հորդորներից, այլ գործողությունների անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք։

-Ես համարում եմ, որ թուրքական քաղաքականությունը ներկայիս ղեկավարության օրոք խիստ անընդունակ է ցեղասպանության ճանաչման հարցում որևէ բանի հասնելու։ Թուրքիայի տնտեսության՝ առանց այն էլ աղետալի իրավիճակում տնտեսական ճնշումը միայն հակաարդյունավետ կլինի: Էրդողանը միայն կավելացնի ազգայնականությունը՝ որպես իշխանության պահպանման գործիք։ Հետևաբար, աշխարհը պետք է տեղեկացնի ոչ թե թուրքական քաղաքականությանը, այլ թուրքական հասարակությանը: Մեր օրերում դրա համար բավականաչափ ալիքներ կան։ Այնպես, ինչպես դաշնակիցներն արեցին Գերմանիայում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, այնպես էլ մենք պետք է խոսենք Թուրքիայի ժողովրդի հետ։ Բոլոր գերմանացիները գիտեն, որ Նացիստական Գերմանիան ոճրագործություն է իրականացրել։ Դա ցավալի է, բայց դա մեզ Եվրոպայում և առաջին հերթին հենց գերմանացիներին բերեց մեծ խաղաղություն և բարգավաճում:

-Ձեր կարծիքով, ի՞նչ հանգամանքներում կամ ի՞նչ պայմաններում Թուրքիան վերջնականապես կբախվի Հայոց ցեղասպանությունը ճանաչող պատմական ճշմարտությանը։

-Անկասկած, միայն իշխանափոխությունն Անկարայում կփոխի որոշ բաներ։ Եվ, ինչպես նշվեց, միայն լայն շարժումը Թուրքիայում, որն այլևս չի ցանկանում ապրել մերժված մեղքով, կհանգեցնի նրան, որ կառավարությունը համապատասխան քայլեր ձեռնարկի։

-Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ այս օրերին երկխոսություն է տեղի ունենում։ Ձեր կարծիքով, այս գործընթացը ի՞նչ կերպ կարող է ազդեցություն ունենալ Հայոց ցեղասպանության հարցում։

-Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների ցանկացած կարգավորում ծառայելու է նաև Ցեղասպանության մասին ճշմարտության հաստատմանը։ Եթե մի օր երկրների միջև կրկին բաց սահմաններ լինեն, և լինի արդյունավետ առևտուր, ապա մարդիկ ինքնաբերաբար կձգտեն իրական խաղաղության։ Իսկ դրան կարելի է հասնել միայն պատմական ճշմարտության հիման վրա։ Համեմատաբար վստահ եմ, որ այս իսկական խաղաղությունը կաճի ներքևից վերև, եթե Անկարան դա թույլ տա:

-Հայոց ցեղասպանության թեմային անդրադառնալիս «այլևս երբեք» արտահայտությունը հաճախ է հնչել տարբեր հայտնի գործիչների կողմից, սակայն պատմությունը ցույց է տալիս, որ աշխարհը բավական դասեր չի քաղել, քանի որ անպատիժ հանցագործությունները հակված են կրկնվելու։ Ի՞նչ եք կարծում, առաջադեմ մարդկությունը ի՞նչ պետք է անի «այլևս երբեք»-ը գործնականում տեսանելի դարձնելու համար:

-«Այլևս երբեք»-ն այս պահին դժվար իրավիճակում է: Փաստորեն, բռնապետական վարչակարգերը ներկայում կարողանում են անել այն, ինչ ուզում են: Լինի դա ներխուժում Ուկրաինա, թե էթնիկ զտում Արցախում․ ամեն ինչ հնարավոր է թվում: «Այլևս երբեք» կլինի միայն, երբ արևմտյան արժեքների հանրությունը, որը ճանաչում է միջազգային և մարդու իրավունքները որպես բարձրագույն բարիք, վերջ դնի այդ բռնակալներին, և աշխարհը սովորի, որ այդ իրավունքները համընդհանուր են։ Ցավոք, դա պահանջում է նաև խստություն՝ պատժամիջոցների տեսքով և բռնակալների կողմից հարձակման ենթարկված ազգերի համար պաշտպանության անսահմանափակ միջոցների երաշխավորմամբ։