Օգոստոսյան խորհրդակցություն` Արագածոտնի մարզում

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը

Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու անվան թիվ 1 հիմնական դպրոցում տեղի է ունեցել Արագածոտնի մարզի դպրոցների օգոստոսյան խորհրդակցությունը, որը վարել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը, ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը: Խորհրդակցությանը ներկա է եղել Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը, մասնակցել են մարզի հիմնական, միջնակարգ և ավագ դպրոցների պատասխանատուները. տեղեկացնում է նախարարության լրատվական ծառայությունը:

Կրթության և գիտության նախարարի տեղակալը ներկայացրել է նոր ուսումնական տարվա մեկնարկին վերաբերող հիմնական խնդիրները և շեշտել, որ նախարարությունը կրթության բարեփոխումների իրականացման համար կարևորում է ոլորտի պատասախանատուների առաջարկությունները ու մասնագիտական դիտարկումները: Որպես սկզբունքային  մոտեցում, որը որդեգրված է նախարարության կողմից, Լ. Առաքելյանը նշել է համակարգի ապաքաղաքականացումը:

ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը տեղեկացրել է, որ արդեն հաստատվել է 2018-19 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանը, որտեղ փոփոխություններ չեն կատարվել: Վարչության պետի խոսքով` փոփոխությունները որոշվել է հետաձգել գալիք տարվան: Զուգահեռաբար  այժմ մշակվում են մի քանի նոր իրավական ակտեր, մասնավորապես հաստատման փուլում են  գտնվում դասարանների կազմավորման, բազմահամակազմ դասարանների  ձևավորման, տնօրենների թափուր տեղի համալրման կարգերը, քննարկվում է նաև ուսուցիչների ատեստավորման համակարգի փոփոխության հարցը:

Անդրադառնալով  դպրոցներին անհրաժեշտ քանակի գրքերով ապահովելու խնդրին` Աշոտ Արշակյանը տեղեկացրել է, որ  ըստ մարզպետարանների կողմից ներկայացված հայտերի` տարրական դպրոցի  բոլոր դասագրքերրը տպագրվել են, որոշակի ուշացումներ կան միայն  «Հայ ժողովրդի պատմություն» և «Շախմատ» առարկաների դասագրքերի տպագրման հետ կապված և տվյալ խնդիրը կլուծվի մինչև սեպտեմբերի 5-ը: Նախարարի տեղակալ Լ. Առաքելյանը հատուկ ընդգծել է, որ ամեն ինչ անել, որպեսզի սոցիալապես անապահով ընտանիքի երեխաները դասագրքերի վարձավճարների հարցում դժվարություններ չունենան. «Փորձեք առավելագույնս մտնել մարդկանց վիճակի մեջ, նույնը նաև համազգեստին է վերաբերում: Կարևորն այն է, որ երեխան դպրոց հաճախի կոկիկ և զուսպ հագնված, իսկ թե վերնաշապիկը ինչ  գույն կունենա, կարևոր չէ: Համազգեստի պարտադրանքը, եթե այն սոցիալական բեռ է դառնում ընտանիքի համար, անընդունելի է»,- նշել է նախարարի տեղակալը: Նա նաև տեղեկացրել է, որ 2019-20թթ. ուսումնական տարում Արագածոտնի մարզն անցում է կատարելու համընդհանուր ներառման և այս տարի այդ նպատակով նախապատրաստական լուրջ աշխատանքներ են տարվելու:

Խորհրդակցության ընթացքում ԿԳ նախարարի տեղակալն ու վարչության պետը պատասխանել են տնօրենների հարցերին, որոնք վերաբերել են տարբեր խնդիրների` հատկապես ավարտական քննությունները միասնական հանձնելու ԿԳ նախարարության նախաձեռնությանը: Տնօրենները մտահոգություն ունեն, որ դպրոցներն այս պահանջին պատրաստ չեն և դպրոցն ավարտող աշակերտներից շատերը միասնական քննություն հանձնելու դեպքում ավարտական վկայական չեն ստանա: «Մեր նպատակը կրթության որակի և արդյունքի չափումն է: Կարծում ենք, որ միասնական քննությունները ցույց կտան գիտելիքիների ստացման և գնահատման ամբողջական պատկերը: Ես հասկանում եմ բոլոր մտահոգությունները, բայց միասնական ավարտական քննությունը ստուգելու է նվազագույն գիտելիքները: Մենք պետք է չափման գործիք ունենանք, որպեսզի կարողանանք արձանագրել  խնդիրները և քայլեր ձեռնարկել դրանք լուծելու ուղղությամբ»,- նշել է Լուսինե Առաքելյանը :

Հարցեր են հնչել նաև տնօրենների հավաստագրման, դպրոցների ֆինանսավորման, 12-ամյա պարտադիր կրթության, ուսումնական և առարկայական ծրագրերի վերաբերյալ: