Ավինյանի ելույթը «հաչալու» մասին ուսումնասիրում է ԿԿՀ-ն․ GRECO-ի 22 առաջարկության հետքերով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.06.2026 | 20:10
Զինվորի տունը՝ նաև երեխաների համար․ վերականգնողական նոր բաժանմունք է բացվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 20:00
Վստահ եմ՝ Պուտինը կշնորհավորի Նիկոլ Փաշինյանին․ ՌԴ շահից է բխում՝ հայ ժողովրդի ընտրած իշխանության հետ գործակցել․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 19:55
Նավթային գերտերություն՝ առանց բենզինի․ ինչ է կատարվում Ռուսաստանում. ՏԵՍԱՆՅՈւԹ
24.06.2026 | 19:47
«Մինչև գումարի հարցը չլուծվի՝ դուրսգրում չի լինի». հայրը ահազանգում է, հիվանդանոցը՝ հերքում 
24.06.2026 | 19:34
Որքա՞ն արժե ծիրանը․ գյուղացիները բերքի իրացման այլընտրանքներ են փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 19:21
Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը
24.06.2026 | 19:14
Կրեմլը հերքում է Պետդումայի ընտրությունները հետաձգելու վերաբերյալ լուրերը
24.06.2026 | 19:00
Ալիևն ասում էր՝ ՀՀ-ն բանակ չպիտի ունենա՝ զորավարժություն արեցինք, միջանցք չեղավ՝ ԹՐԻՓՓ է, «Արևմտյան Ադրբեջանը» ևս ներքին պրոպագանդա է․ Էմիլ Օրդուխանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 18:46
Ավետիք Չալաբյանը երկու ամսով կալանավորվեց
24.06.2026 | 18:34
Երևանում ավելի քան 5 ամիս փակ կլինի Արին Բերդ փողոցի ճանապարհահատվածներից մեկը
24.06.2026 | 18:23
AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները
24.06.2026 | 18:21
Իսրայելի ՊՆ-ն հայտարարում է՝ իսրայելական զորքերը դուրս չեն գա Լիբանանից նույնիսկ ԱՄՆ պահանջի դեպքում
24.06.2026 | 18:10
ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին հեռացնելու հարցը // Սեդա Սաֆարյանը կմասնակցի ՍԴ նիստին․ ԼՈՒՐԵՐ
24.06.2026 | 18:05
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին
24.06.2026 | 17:57
Էրդողանը հայտարարել է, որ Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հնարավոր է Թրամփի հետ անձնական հանդիպում
Բոլորը

Երևանի ավագանու վերջին նիստում հերթական լեզվակռվի ժամանակ քաղաքապետ Ավինյանի մի շարք արտահայտություններն ուսումնասիրում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Քաղաքապետին և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների առնչվող վարքագծի կանոնագիրքն ուժի մեջ է մտել ապրիլի 1-ից։

Պաշտոնյաների վարքագծի կանոնագիրքը մեկն է այն առաջարկություններից, որոնք Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խումբը՝ GRECO-ն, օրերս ներկայացրել է Հայաստանին։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, սակայն, արդեն իսկ մշակել է այն կանոնները, որոնք պետք է պահպանեն պաշտոնյաները։

GRECO-ի զեկույցում կոչ է արվում ՀՀ-ին բարձրագույն գործադիր մարմիններում ուժեղացնել վերահսկողությունը, շարունակել կոռուպցիան կանխելու ջանքերը, իսկ ոստիկանական համակարգում ընդունել հատուկ և գործառնական հակակոռուպցիոն գործողությունների ծրագիր։

«Զեկույցում ընդգրկված առանձին ոլորտների առնչությամբ հարուցվել են լայնածավալ քննություններ՝ քրեական պատասխանատվության ենթարկել ու նախկին ռեժիմների հետ կապված կոռուպցիոն և կլեպտոկրատական լուրջ ցանցերին: Կատարված այցերի պահին գործերն ընթացքի մեջ են եղել, և դատապարտման որևէ դեպք չի եղել։ Ոստիկանությունն արդեն երկար ժամանակ է, ինչ տուժում է ինստիտուցիոնալ թուլություններից, կոռուպցիայի մեջ մեղադրանքներից և ուժի կիրառումից։ 2018 թվականին իրավապահ մարմիններում բարձրաստիճան պաշտոնյաների զանգվածային պաշտոնանկությունից և 2019 թվականի դեկտեմբերին լայնածավալ բարեփոխումների մեկնարկից հետո վերջին տարիներին բարելավումներ են տեղի ունեցել, սակայն էթիկայի հստակ ենթակառուցվածքը դեռևս բացակայում է»,- նշվում է զեկույցում։

Կառույցն իր զեկույցում արձանագրել է՝ կոռուպցիոն հնչեղ դեպքերի և բարձրաստիճան նախկին պաշտոնյաների մասով ուժի մեջ մտած որևէ դատավճիռ չկա։

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն այստեղ կապ է տեսնում, այսպես ասած, «նախկինների» հետ։ Այս մասին անդրադարձ է կատարվել նաև GRECO-ի զեկույցում։ Կառույցը ՀՀ-ին առաջարկում է առնվազն երկու տարի սահմանափակել նախկին պաշտոնյայի նշանակումը ղեկավար պաշտոնում այն ոլորտում, որը ժամանակին համակարգել է։

GRECO-ն առաջարկում է նաև վերանայել նախագահի, վարչապետի, վարչապետի թեկնածուի և Ազգային ժողովի նախագահի արարողակարգային ծախսերի հետ կապված պետական գնումների գործող փակ գործընթացները։

Ըստ էության՝ զեկույցում հստակ շեշտադրվում է, որ 2018 թվականի  հեղափոխությունից հետո նախաձեռնված բարեփոխումների հավակնոտ ծրագիրը՝ կոռուպցիան արմատախիլ անելու, պետական կառավարումն արդիականացնելու, ստվերային տնտեսությունը նվազեցնելու, մենաշնորհների ու օլիգարխիկ կարտելների դեմ պայքարի մասով դեռևս էական արդյունքներ չի գրանցել։ Այս ամենը վերաբերում է նաև Ոստիկանությանը։

Եվրոպայի խորհրդի հակակոռուպցիոն մարմինը 18 ամիս ժամանակ է տվել Հայաստանին, որ ներկայացված 22 առաջարկություններն իրականացնելու ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին հաշվետվություն ներկայացնի։ ՀՀ-ն մինչև 2025 թվականի սեպտեմբերի 30-ը ժամանակ ունի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան