Լատվիայում կարգելվի դպրոցներում ռուսերեն սովորել որպես երկրորդ օտար լեզու

Լուրեր

09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
Բոլորը

Լատվիայի դպրոցներում 2026/2027 ուսումնական տարվանից ռուսերենը որպես երկրորդ օտար լեզու այլևս հնարավոր չի լինի սովորել։ Երկրի կառավարությունն ընդունել է հիմնական կրթության չափորոշչի կանոնների համապատասխան փոփոխությունները, գրում է rus.lsm.lv-ն։

Երկրորդ օտար լեզուն, որի ուսուցումը սկսվում է տարրական դպրոցն ավարտելուց հետո, 2026/2027 ուսումնական տարվանից կարող է լինել միայն Եվրամիության, Եվրոպական տնտեսական տարածքի պաշտոնական լեզուներից մեկը կամ լեզու, որի ուսուցանումը կարգավորվում է միջկառավարական համաձայնագրերով։ Ռուսաց լեզուն այս կետերից ոչ մեկի տակ չի մտնում:

Մինչև 2025 թվականի սեպտեմբերի 1-ը ռուսերենը որպես երկրորդ օտար լեզու սովորած դպրոցականները կկարողանան շարունակել ուսումը մինչև դպրոցն ավարտելը։

Լատվիայի դպրոցներում անգլերենը մշտապես դասավանդվել է որպես առաջին օտար լեզու՝ 1-ին դասարանից։
Ռուսերենը Լատվիայում ամենատարածված լեզուն է, որ երեխաներն ընտրում են որպես երկրորդ օտար լեզու։ 2022 թվականի սեպտեմբերի դրությամբ՝ այն ուսումնասիրել է 91,1 հազար դպրոցական։ 27,6 հազարը գերմաներեն է սովորում, 4 հազարը՝ ֆրանսերեն։ Իշխանությունները ռուսերենն ընտրողների մեծ թիվը բացատրում են այլ լեզուների ուսուցիչների բացակայությամբ։