Ղրղզստանի երեք շրջաններում ցեխահոսքի պատճառով արտակարգ դրություն է սահմանվել

Լուրեր

11.08.2026 | 14:38
Չկա երաշխիք, որ նոր Սահմանադրության ընդունման դեպքում էլ Ադրբեջանը նոր պահանջներ չի դնի. Պողոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 14:29
Արթուր Ղարիբյանն արժանացել է բարձր գնահատականի ու ընդգրկվել տուրի խորհրդանշական հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
11.08.2026 | 14:21
Ասեք՝ Սահմանադրության նոր տեքստում Անկախության հռչակագրին հղումը հանվա՞ծ է․ Գրիգորյանը՝ Ջուլհակյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 14:12
Ռազմական նոր էսկալացիայի վտանգն այսօր գրեթե զրո է. Բենյամին Պողոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 14:03
Փաշինյանն ընդունել է ՀՀ–ում հավատարմագրված արաբական պետությունների դեսպաններին
11.08.2026 | 13:57
Վրաստանից 113 օտարերկրյա քաղաքացի է արտաքսվել, այդ թվում՝ Հայաստանի
11.08.2026 | 13:48
Արմեն Նազարյանի որդիները դարձյալ կկարողանան հանդես գալ Բուլղարիայի դրոշի ներքո
11.08.2026 | 13:40
TRIPP-ի շրջանակներում ՀՀ տարածքով գազամուղ է անցնելու, հնարավորություն է ևս մեկ աղբյուրի․ Խանդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 13:31
200-ից ավելի գերեվարված անձ վերադարձվել է, ամեն բան անում ենք, որ բոլոր հայ ռազմագերիները վերադառնան․ Ջուլհակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 13:22
Ավստրալիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
11.08.2026 | 13:12
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
11.08.2026 | 13:00
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է քրդական PKK-ի զինյալների համար համաներում հայտարարելու օրենքը
11.08.2026 | 12:49
Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը Զապորոժիեին հարվածել է հյուսիսկորեական բալիստիկ հրթիռներով
11.08.2026 | 12:40
Վթար՝ Կապանում․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն
11.08.2026 | 12:34
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Բոլորը

Ղրղզստանի երեք շրջաններում արտակարգ դրություն է սահմանվել, հայտնել է արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Ուրմատբեկ Շամիրկանովը, գրում է Կոմերսանտը։

ԱԻՆ տվյալներով՝ երեք օրվա ընթացքում Ղրղզստանում գրանցվել է ավելի քան 40 սելավ։ Ապրիլի 20-ից անդադար անձրևների պայմաններում դրանք ծածկել են Օշի, Բատկենի, Ջալալ-Աբադի և Թալասի շրջանների տասնյակ բնակավայրեր։ Օշի շրջանում ջրի տակ է անցել 171 տարածք, Ջալալ-Աբադի շրջանում՝  122 ։ Թալասի շրջանում հեղեղվել է 202 բնակելի շենք և հողամաս։

Ապրիլի 23-ին արտակարգ դրություն է մտցվել Ղրղզստանի Թալաս և Ջալալ Աբադ շրջաններում։ Օշի շրջանում այն երեկ էր սահմանվել։ Սելավի հետևանքների վերացման աշխատանքներ իրականացնելու համար ներգրավվել է 508 մարդ և 82 միավոր տեխնիկա, հայտնում է ԱԻՆ-ը։

Ամենածանր իրավիճակն Ալայ շրջանի Թոգուզ-Բուլակ գյուղում է. ցեխահոսքերը հեղեղել են փողոցները։ Կարա-Կուլջա թաղամասում՝ Միրզա-Աքե-Կարա-Կուլժա-Ալայկուու ավտոճանապարհի 41-րդ կմ-ին, սելավը քշել է ավտոմեքենա, որում եղել են տղամարդ, երկու կին և մեկ երեխա։ Տեղի բնակիչները կարողացել են փրկել կանանց ու երեխային, սակայն վարորդին հոսքը քշել է։

Որոնողական աշխատանքների արդյունքում տղամարդու դիակը հայտնաբերվել և փոխանցվել է հարազատներին։ Սելավից բոլոր տուժածներին օգնություն կտրամադրվի, ասել է երկրի նախագահի մամուլի քարտուղար Ասկատ Ալագոզովը։