Բրիտանական ինքնաթիռները հազարավոր անգամներ հայտնել են Բալթյան տարածաշրջանում նավիգացիոն խնդիրների մասին. ենթադրաբար, ՌԴ-ն խլացնում է GPS-ը․ The Sun

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

2023 թվականի ամռանից դեպի Մեծ Բրիտանիա և հակառակ ուղղությամբ տասնյակ հազարավոր չվերթների ժամանակ արբանյակային նավիգացիոն համակարգերի հետ կապված խնդիրներ են արձանագրվել Բալթյան տարածաշրջանում: Այս մասին գրում է The Sun-ը, որի լրագրողները GPSJAM.org կազմակերպության հետազոտողների հետ միասին վերլուծել են հանրությանը հասանելի թռիչքների մատյանները։

Հետազոտողների տվյալների համաձայն՝ վերջին ութ ամիսների ընթացքում Բալթյան տարածաշրջանում 46 հազար չվերթ բախվել է GPS ազդանշանների խափանման, այդ թվում՝ Ryanair-ի 2,309 չվերթները, WizzAir-ի՝ 1,368, British Airways-ի՝ 82 չվերթները:

Մեծ Բրիտանիայի միակ խոշոր ավիափոխադրողը, որը նման խնդիրներ չի ունեցել, Virgin Atlantic-ն էր, որը չի թռչում այդ տարածաշրջանով:

Փորձագետները, որոնց հետ զրուցել են լրագրողները, կարծում են, որ արբանյակային նավիգացիոն համակարգերի շահագործման հետ կապված խնդիրները կապված են ռուս զինվորականների գործողությունների հետ։ Այսպես, ռազմական փորձագետ Ջեք Ուոթլինգը, որը համագործակցում է Մեծ Բրիտանիայի Թագավորական հետազոտությունների ինստիտուտի (RUSI) հետ, նշել է, որ Ռուսաստանի զինված ուժերը երկար ժամանակ խափանել են GPS ազդանշանները Բալթյան տարածաշրջանում։

«Բոլոր վայրերում, որտեղ կա ռուսական մեծ կայազոր, դուք կտեսնեք GPS-ի խափանում»,- հավելել է նա՝ որպես օրինակ բերելով Կալինինգրադը:

Պարբերականը նաև հիշեցնում է, որ 2024 թվականի հունվարին Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալությունը (EASA) և Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիան (IATA) գագաթնաժողով են անցկացրել այս խնդրի կապակցությամբ։

Գագաթնաժողովում տեղի ունեցողը «հարձակումներ» են անվանել, բայց չեն նշել, թե կոնկրետ ով է կանգնած դրանց հետևում։