«Հրահանգել է մեքենան քշել քաղաքացիների վրա ու ճզմել»․ «Մարտական եղբայրություն»-ը պնդում է՝ սադրանք էր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.08.2026 | 22:39
Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունը
11.08.2026 | 22:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
11.08.2026 | 22:04
Օգոստոսի 15-ը ռիսկայի՞ն կլինի Եվրոպայի համար․ Բրյուսելն ու Մադրիդը զգուշացնում են Սեուտա անօրինական մուտք գործել ցանկացողներին
11.08.2026 | 21:48
Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները
11.08.2026 | 21:36
Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ
11.08.2026 | 21:15
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
11.08.2026 | 20:19
Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել
11.08.2026 | 20:06
Բնակարաններ՝ նորընծա սպաներին․ Սուրեն Պապիկյանը ստորագրել է հավաստագրերը
11.08.2026 | 19:51
Դեպի Եվրոպա՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ․ ինչպես ռուսամետ դաշինքն ընտրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
11.08.2026 | 19:00
Ինչ վիճակում են դիրքերը, ինչու են մահեր գրանցվում խաղաղ պայմաններում․ զրույց ՊՆ մամուլի քարտուղարի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:50
Մտածո՞ւմ եք, որ եթե պարոն Ալեքսանյանին մոտ նստեք, կարող է միգրացիա լինել ՔՊ, հույս չունենաք. Նազելի Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին երեկ բողոքի ակցիայի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել։ ԵԿՄ տարբերանշանով «ՈՒԱԶ» մակնիշի մեքենայի վարորդը փորձել է անցնել՝ ճեղքելով ճանապարհը փակած բնակիչների պատնեշը։ Ճանապարհը փակած քաղաքացիները, որոնց թվում էին նաև «Մարտական եղբայրություն» միաբանության անդամներ և ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, փորձել են ձեռքերով հետ հրել մեքենան՝ նաև հարվածելով ու կոտրելով դիմապակին։

Չնայած ոստիկանական մեծաթիվ ուժերի ներկայությանը՝ բախումը կանխել չի հաջողվել․ մեքենայի վրայից մեկը ցատկել է քաղաքացիների վրա ու ոտքերով հարվածել։ Ոստիկանները միայն այդ ժամանակ են միջամտել։

«Մարտական եղբայրություն» միաբանության անդամները Տավուշ էին մեկնել բնակիչների խնդրանքով և խաղաղ ակցիա անցկացրել՝ մինչև այն պահը, երբ «ՈՒԱԶ» մակնիշի մեքենան փորձել է անցնել փակված ճանապարհով՝ պատմում է միաբանության անդամ Ռուբեն Դալլաքյանը։

«Տևական ժամանակ ամեն ինչ շատ հանդարտ էր ընթանում և, կարծես թե, պետք էր ինչ-որ մի բան սադրել։ Ժամանում է մի մեքենա, և Յուրա անունով մի մարդ, որը ԵԿՄ Տավուշի մարզային կառույցի նախագահն է, պահանջում է, որպեսզի բացեն ճանապարհը։ Մեր անդամներից Արման Պետրոսյանը բացատրում է, որ ակցիա է, պետք չէ բացել ճանապարհը, և Յուրան հրահանգում է մեքենան քշել քաղաքացիների վրա, ճզմել»,- պատմում է Ռուբեն Դալլաքյանը։

Քննչական կոմիտեն հայտնում է, որ «առերևույթ խուլիգանական գործողությունները փորձել են կանխել ոստիկանության ծառայողները, սակայն այդ անձինք դիմել են փախուստի»: Միաբանությունից հակադարձում են՝ որևէ մեկը փախուստի չի դիմել, իսկ ոստիկաննները ցուցաբերել են անգործություն։ Խուլիգանության, ուրիշի գույքը ոչնչացնելու կամ վնասելու և ֆիզիկական ներգործության հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

««Մարտական եղբայրություն» հասարակական կազմակերպության 7 անդամներ հանցանք կատարած լինելու վերաբերյալ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, վարույթ իրականացնող մարմնի համապատասխան որոշումներով ձերբակալվել են»,- տեղեկացնում են ՔԿ-ից։

«Մարտական եղբայրություն» միաբանությունից պնդում են՝ մեղադրանքներն անհիմն են, իսկ իրենք ենթարկվում են քաղաքական հետապնդումների։

Դալլաքյանի խոսքով՝ չնայած միաբանության 7 անդամ է ձերբակալվել, սակայն միայն չորսն են միջադեպին ներկա եղել։ Թե որտեղից և ինչու են ձերբակալվել մյուսները, պարզ չէ։

Վարույթն իրականացնող մարմնից Factor.am-ին տեղեկացրին, որ ճանապարհը փակած և պատնեշ կազմած քաղաքացիների ուղղությամբ մեքենա վարելը, այնուհետև քաղաքացու՝ մեքենայի վրայից ցատկելու դրվագը ևս նախաձեռնված վարույթի շրջանակում քննության առարկա են դարձել։

Ուշագրավ է, որ Քննչական կոմիտեի հաղորդագրությունում ոչ մի խոսք չկա ԵԿՄ-ի մասին։ Իսկ ԵԿՄ-ից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց, մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան