Բռնություն չեմ ընդունում․ Հակոբ Ասլանյանը՝ իր հետ միջադեպի մասնակից երիտասարդին բռնության ենթարկելու ահազանգի մասին

Լուրեր

06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:59
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
Բոլորը

Ես ոչ մի տեսակի բռնություն էլ չեմ ընդունում, Factor.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանն՝ անդրադառնալով իր հետ կապված միջադեպի մասնակից երիտասարդին բռնության ենթարկելու՝ փաստաբանների ահազանգին։

«Կարծում եմ՝ այդ հարցի պատասխանը պետք է տան բոլոր նրանք, ովքեր դա կատարել են և, երբ կբռնվեն և օրենքի առաջ կկանգնեն։ Բոլոր նրանք, ովքեր օրենքը խախտում են՝ անկախ նրանից իշխանության ներկայացուցիչ են, թե՝ ոչ, պետք է օրենքի առաջ լինեն հավասար։ Բոլորը պատասխանատու են իրենց արարքների համար»,- ասաց իշխանական պատգամավորը

Ասլանյանը կրկնեց ավելի վաղ իր արած հայտարարությունը, թե հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հաղորդում չէր ներկայացնի, եթե դեպքի մասնակից երիտասարդը կադրերը չհրապարակեր համացանցում։

«Կատարվել է այն, որ այդ մարդկանց թվում է իրենք անպատիժ են, իրենք պետք է հերոս երևան ժողովրդի աչքին, չեն պատժավելու, դրա համար էլ ֆեյսբուք է գցել։ Իր ցանկությունն էր ինձ վիրավորելը, վիրավորեց, ես էլ կիջնեի, կգնայի։ Քանի որ իրեն անհրաժեշտ էր, որ դա հրապարակվեր, որ ժողովրդին ցույց տար, թե մենք ինչ ուզենք, կարող ենք անել իշխանության ներկայացուցիչների հետ, ինչպես կուզենք, այնպես էլ կխոսենք, դուք էլ խոսեք։ Ինքը սխալ է արել, իսկ նրանք, ովքեր այդ սխալի վրա ուրիշ սխալ են ավելացրել, թող էլի պատժվեն, այլ բան չունեմ ասելու»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ տեղի ունեցած միջադեպի գործով անցնող Սամվել Վարդանյանին առաջադրած մեղադրանքը լրացվել է քաղաքական հիմքով թշնամանք, անհանդուրժողականություն հրահրելու հոդվածով։

Նշենք, որ Սամվել Վարդանյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնված է եղել խուլիգանության հոդվածով։

Հավելենք, որ ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հասցեին հասարակական տրանսպորտում վիրավորական արտահայտություններ հնչեցրած Սամվել Վարդանյանի պաշտպաններ Ռուբեն Մելիքյանն ու Վարազդատ Հարությունյանը հայտարարել էին, որ դիմակավորված անձինք ծնկի են բերել Սամվելին, թքել նրա վրա, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել։