Վրաստանում իրավապահներն իրենք են «վտանգ ստեղծել մարդկանց առողջության համար»․ DRI

Լուրեր

12.08.2026 | 00:10
«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 23:21
ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները
11.08.2026 | 22:39
Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունը
11.08.2026 | 22:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
11.08.2026 | 22:04
Օգոստոսի 15-ը ռիսկայի՞ն կլինի Եվրոպայի համար․ Բրյուսելն ու Մադրիդը զգուշացնում են Սեուտա անօրինական մուտք գործել ցանկացողներին
11.08.2026 | 21:48
Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները
11.08.2026 | 21:36
Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ
11.08.2026 | 21:15
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
11.08.2026 | 20:19
Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել
11.08.2026 | 20:06
Բնակարաններ՝ նորընծա սպաներին․ Սուրեն Պապիկյանը ստորագրել է հավաստագրերը
11.08.2026 | 19:51
Դեպի Եվրոպա՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ․ ինչպես ռուսամետ դաշինքն ընտրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
Բոլորը

Ժողովրդավարության հետազոտական ինստիտուտի (DRI) հայտարարության համաձայն՝ Վրաստանի խորհրդարանի դիմաց ապրիլի 16-ին տեղի ունեցած հանրահավաքում վրացի իրավապահներն իրենք են «վտանգ ստեղծել մարդկանց առողջության համար» և օգտագործել են հատուկ միջոցներ՝ «առանց համապատասխան իրավական հիմքերի», փոխանցում է Գրուզիա օնլայն:

«Ապրիլի 16-ին հազարավոր մարդիկ հավաքվել էին Վրաստանի խորհրդարանի մոտ՝ բողոքելու «ռուսական օրենքի» դեմ։ Վրաստանի իշխանությունները կրկին ուժ են կիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ։ Լրատվամիջոցների կադրեր են հրապարակել, թե ինչպես են մի քանի խաղաղ ցուցարարներ վիրավորվել հատուկ տեխնիկայի կիրառման արդյունքում։ Ժամը 22-ի սահմաններում ՆԳՆ աշխատակիցները խաղաղ ցուցարարների դեմ սկսել են ակտիվ կիրառել հատուկ զենք, հավանաբար, պղպեղի սփրեյ: Ավելի ուշ՝ ժամը 00:30-ի դրությամբ, ՆԳՆ աշխատակիցները կրկին օգտագործել են պղպեղի սփրեյ՝ առանց նախազգուշացման կամ համապատասխան օրինական հիմքերի»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ Վրաստանի օրենսդրության համաձայն՝ բողոքի ակցիաների ժամանակ հատուկ տեխնիկայի օգտագործումը պետք է համապատասխանի օրինականության և համաչափության չափանիշներին։

«Իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից հարկադրանքի միջոցների կիրառումը, ներառյալ՝ ակտիվ հատուկ միջոցները, թույլատրվում է օրինական նպատակին հասնելու համար, ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, միայն այն դեպքում, երբ հավաքը դառնում է բռնի։ Տագնապալի է, որ իրավապահները ֆիզիկական բռնության են ենթարկել մի քանի ցուցարարների, այդ թվում՝ լրագրողների ևւ քաղաքական գործիչների։ Իրավապահ մարմինների աշխատակիցների առաջնային պարտականությունը քաղաքացիների կարգուկանոնն ու անվտանգությունը պաշտպանելն է։ Ցավոք, այսօր խորհրդարանի մոտ տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ իրավապահներն իրենք են վտանգել մարդկանց առողջությանը։ Իրավապահների կողմից հատուկ տեխնիկայի ապօրինի կիրառումը և հանրահավաքի մասնակիցների նկատմամբ ֆիզիկական բռնությունն ուղեկցվել են վարչական ձերբակալություններով»,- ասվում է DRI-ի հայտարարությունում։