Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ոսկեպար

Լուրեր

07.10.2026 | 19:34
«Բրա՛վո»․ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների հետ ծափահարեց իր մոտալուտ հրաժարականի մասին դիտարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:23
Անհրաժեշտ է փորձաքննության ենթարկվել և ապացուցել, որ բանակից չեք ճողոպրել․ Պապիկյանը՝ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:12
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
07.10.2026 | 19:04
«Թեկնածու առաջադրեք, իմ վրա՞ ինչի եք մուննաթ գալիս»․ Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:56
Հայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
07.10.2026 | 18:47
Անհրաժեշտության դեպքում խստացված հսկողություն կկիրառենք․ Ավանեսյանը՝ ՌԴ-ում ժանտախտի բռնկման մասին
07.10.2026 | 18:38
Թուրքիայի 3-րդ խոշորագույն քաղաքի ընդդիմադիր քաղաքապետը միացել է Էրդողանի ղեկավարած ուժին
07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենա․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:10
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել // Աշակերտին ծեծած ուսուցչուհին կձերբակալվի․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
Բոլորը

Տավուշի մարզի Ոսկեպար բնակավայրի վարչական ղեկավար Իշխան Աղբալյանը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց շրջանառվող տեղեկությունը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելու է իրենց գյուղ։ Նա այլ հարցերի չպատասխանեց՝ պատճառանալով, թե «խառն» է։

Տեղեկությունը փորձեցինք ճշտել նաև վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանից։ Նա, սակայն, զանգերին չպատասխանեց:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին էր այցելել Ոսկեպար։ Վարչապետը հանդիպում էր ունեցել Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից բնակավայրերի բնակիչների հետ։ Հանդիպմանը քննարկվել էր 4 գյուղերի հանձնման մասին ադրբեջանական կողմի պահանջը․ խոսքը Բաղանիս-Այրում, Աշաղը Ասքիպարա, Խեյրիմլի և Ղըզըլհաջիլի մասին է, որոնք այս պահին բնակեցված չեն։

Փաշինյանը տավուշցիներին ասել էր, որ եթե ՀՀ-ն այդ բնակավայրերը չվերադարձնի, պատերազմ է սկսվելու։ Նա հարակից բնակավայրերի բնակիչներին խոստացել էր, որ կրկին կհանդիպի նրանց հետ։

Մարտի 12-ին տեղի ունեցած ասուլիսում էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այդ գյուղերը ՀՀ տարածքի մեջ չեն մտնում։

«Երբեք ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել ու խոսք չի կարող լինել Տավուշի մարզի որևէ գյուղ հանձնելու մասին: Երբ ադրբեջանական մամուլում բարձրաձայնում են գյուղերի անուններ, ՀՀ տարածքում երբեք այդպիսի անուններով գյուղեր չեն եղել ՀՀ տարածքում, ընդ որում, ոչ միայն ԽՍՀՄ ժամանակներում, այլև դրանից հետո: Այն պատկերը, որ ցուցադրեցի, ՀՀ դե յուրե ամրագրված տարածքն է»,-ընդգծել էր Փաշինյանը։

 

Մանյա Պողոսյան