Պապիկյանն ու Ասրյանը հետևել են ՀՀ ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը
Հասարակություն
16.04.2024 | 15:22Ապրիլի 16-ին ՀՀ ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը ներգրավված զինծառայողները ֆիզիկական պատրաստություն առարկայի քննության շրջանակում ստուգարք են հանձնել մեկ կիլոմետր վազք վարժաձևից. տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։
Քննության ընթացքին հետևել են ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու ատեստավորման հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։