Տաջիկստանը վիզային ռեժիմ է սահմանել Թուրքիայի քաղաքացիների համար

Լուրեր

07.12.2025 | 13:57
«50 հազարով թաղում անող», «Գնա, նզովյալ»․ վիճաբանություն քաղաքացու և քահանայի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.12.2025 | 13:53
Թե որքան ուժեր են անհրաժեշտ, ոստիկանությունն է որոշում․ ոստիկանապետ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.12.2025 | 13:46
Եկել է ժամանակը Մայր Աթոռում անցկացնել պատարագը․ Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.12.2025 | 13:04
Պյոտր Յանը հասել է ռևանշի ու վերադարձրել UFC-ի չեմպիոնի տիտղոսը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.12.2025 | 13:01
Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ, եթե գտնվում եք հանրային տրանսպորտում․ վարքականոններ՝ վարորդների և ուղևորների համար
07.12.2025 | 12:30
Հարավ-արևմուտքից ակտիվ ցիկլոն է ներթափանցում․ հանրապետության ողջ տարածքում տեղումներ են սպասվում
07.12.2025 | 12:22
Յոթ Վերքից դուրս բերեցին Գարեգին Բ-ի անունը հնչեցրած երիտասարդ աղջկան
07.12.2025 | 12:05
Ով է պատարագիչ քահանան Յոթ Վերք եկեղեցում
07.12.2025 | 12:02
«Ինտեր Մայամին»` MLS-ի չեմպիոն, Բուսկետսն ու Ալբան ավարտեցին կարիերան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.12.2025 | 12:00
Ես իմ հայրենիքի համար եմ եկել. Փաշինյանի հետ Գյումրիում պատարագի մասնակցող քաղաքացի․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.12.2025 | 11:40
ԱԱ․ Հայ բռնցքամարտիկների հաղթարշավը շարունակվում է
07.12.2025 | 11:26
Նիկոլ Փաշինյանը Յոթ Վերքում է․ եկեղեցում են արքեպիսկոպոսներ Կճոյանը, Միրզախանյանն ու Ադամյանը, եպիսկոպոս Սարոյանը
07.12.2025 | 11:23
Արեք բոլորիս ձերբակալել, չի կարելի եկեղեցու դռները փակել. գյումրեցի. ՏԵՍԱՆՅՈւԹ
07.12.2025 | 11:20
Փաշինյանը իր այցի պատճառով եկեղեցու դռները փակելու մասին հարցն անպատասխան թողեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.12.2025 | 10:38
Հարգանքի տուրք՝ 1988-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի զոհերի հիշատակին
Բոլորը

Տաջիկստանի կառավարությունը որոշել է ապրիլի 20-ից վիզային ռեժիմ մտցնել Թուրքիայի քաղաքացիների համար։ Այս մասին հայտնում է Khovar պետական ​​գործակալությունը՝ վկայակոչելով Տաջիկստանի ԱԳՆ-ին։

Նշվում է, որ ըստ կառավարության 2024 թվականի մարտի 28-ի թիվ 190 որոշման՝ փոխադարձության սկզբունքով 2024 թվականի 20-ից սկսած վիզային ռեժիմը կկիրառվի Թուրքիայի ընդհանուր քաղաքացիական օտարերկրյա անձնագրեր ունեցողների նկատմամբ։

Թուրքիայի քաղաքացիները կարող են ստանալ Տաջիկստանի Հանրապետության վիզա երկրի դեսպանատներում և հյուպատոսություններում:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրամանագիր էր ստորագրել Տաջիկստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմը վերացնելու մասին։ Այս որոշումը հաջորդել էր ՌԴ-ում «Կրոկուս սիթի հոլլ»-ում տեղի ունեցած ահաբեկչությանը, որի իրականացման համար Տաջիկստանի քաղաքացիներ են ձերբակալվել։

Տաջիկստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Շոխին Սամադին ասել էր, որ Դուշանբեն դիտարկում է Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմ սահմանելու հնարավորությունը՝ Անկարայի որոշումից հետո։

Էմմա Չոբանյան