Ղազախստանի նախագահն ապրիլի 15-ին կայցելի Հայաստան
Քաղաքականություն
13.04.2024 | 11:51Մեկօրյա պաշտոնական այցով ապրիլի 15-ին Հայաստան Հանրապետություն կժամանի Ղազախստանի նախագահ Կասիմ ժոմարտ Տոկաևը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ղազախստանի Հանրապետության նախագահի մամուլի ծառայությունը։
Հաղորդվում է, որ նախագահ Տեկաևը պաշտոնական այցի շրջանակներում բանակցություններ կվարի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ:
Նշվում է, որ այցի ավարտից հետո պետության ղեկավարը Երևանից գնալու է Ղազախստանի՝ հեղեղումների գոտում գտնվող շրջաններից մեկը: