Ցանկացած բանական քաղաքացի պարտավոր է իր խելքը պահել իր գլխում. վարչապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
22.08.2018 | 14:42Օգոստոսի 17-ի հանրահավաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի «խելքներդ գլուխներդ հավաքեք» կոչը նախկին իշխանության ներկայացուցիչները որակեցին ճնշում և սպառնալիք դատական համակարգի նկատմամբ:
Այսօր անդրադառնալով այդ տեսակետներին վարչապետն արձագանքեց. «Ես ոչ մեկին ճնշումների չեմ ենթարկում, ես բոլորին կոչ եմ անում հաշվի նստել ժողովրդի կարծիքի ու տեսակետների հետ»:
Փաշինյանը նաև կատակեց. «Քսանմեկերորդ դարում յուրաքանչյուր բանական քաղաքացի պարտավոր է իր խելքն իր գլխում պահել»:
Մանրամասները՝ տեսանյութում: