Չնայած Անկարայի հայտարարած սահմանափակումներին՝ Թուրքիայի և Իսրայելի միջև ծովային առևտուրը շարունակվում է

Լուրեր

07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
Բոլորը

Չնայած Գազայում շարունակվող հակամարտության ֆոնին Իսրայելի դեմ ապրիլի 9-ից առևտրային սահմանափակումներ մտցնելու մասին Թուրքիայի հայտարարությանը՝ ծովային ակտիվությունը ցույց է տալիս, որ երկու երկրների միջև ապրանքների հոսքը հիմնականում անփոփոխ է մնում։ Այս մասին հայտնում է հետաքննող լրագրողը Մեթին Ջիհանը՝ վկայակոչելով առցանց ծովային երթևեկության տվյալները, գրում է Turkish Minute-ը։

Լրագրողի տարածած տվյալների համաձայն՝ երեքշաբթի օրվանից 11 նավ է մեկնել թուրքական նավահանգիստներից դեպի Իսրայել։ Բացի այդ, ներկայում թուրքական նավահանգիստներում յոթ նավ կա, որոնք կա՛մ սպասում են, կա՛մ բեռնման փուլում են, որոնք պատրաստվում են նավարկել դեպի Իսրայել: Այս նավերը տեղափոխում են բեռների բազմազան տեսականի, ներառյալ՝ ցեմենտ, որը երկու երկրների միջև սահմանափակ առևտրի ենթակա ապրանքների, վառելիքի և քիմիական նյութերի թվում էր:

Ջիհանի ներկայացրած տվյալները ցույց են տալիս, որ նավերը, ինչպիսիք են Medkon Ltf-ը, Annapurna-ն և MSC Carmen-ը, ուղևորվում են Աշդոդ և Հայֆա թուրքական Իսքենդերուն և Մերսին նավահանգիստներից՝ երեքշաբթի սահմանափակումների մասին հայտարարելուց հետո: Ճանապարհորդություններն իրականացրել են տարբեր միջազգային և թուրքական ընկերություններ։ Տվյալները ցույց են տալիս նաև, որ Թուրքիայից մեկնող նավերն են Aria Vibe-ը և Sirios Cement I-ը, որոնք շահագործվում են այնպիսի երկրների ընկերությունների կողմից, ինչպիսիք են Ալբանիան, Հունաստանը և Թուրքիան:

Այս բեռնափոխադրումները ցույց են տալիս, որ չնայած թուրքական կառավարության կողմից հայտարարված արտահանման սահմանափակումներին՝ ապրանքների և նյութերի հոսքը շարունակվում է։

Ավելի վաղ Թուրքիայի Առևտրի նախարարությունը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ 2024 թվականի ապրիլի 9-ից Անկարան սահմանափակում է 54 խմբի ապրանքատեսակների արտահանումն Իսրայել։

Թուրքիայի և Իսրայելի միջև առևտուրը, որոնցից մի քանիսը վարում են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մերձավոր մարդիկ, չնայած նրա հակաիսրայելական հռետորաբանությանը, առաջին անգամ բացահայտվել էր հենց Ջիհանի կողմից նոյեմբերի վերջին։ Նա ժամանակից ի վեր զեկուցում է երկու երկրների միջև առևտրի մասին՝ օգտագործելով պաշտոնական վիճակագրությունը և ծովային երթևեկության կայքերը, որոնք բոլորն էլ հասանելի են հանրությանը։

Չնայած Գազայի հատվածում շարունակվող հակամարտությանը և Էրդողանի հնչեցրած կոշտ հայտարարություններին՝ Իսրայելը շարունակում էր մնալ կարևոր առևտրային գործընկեր Թուրքիայի համար՝ 2023 թվականին զբաղեցնելով 13-րդ տեղը արտահանման ցանկում: Անցյալ տարի երկու երկրների միջև առևտրի ծավալը կազմել է 5,42 միլիարդ դոլար, ինչը Թուրքիայի ընդհանուր արտահանման 2,1 տոկոսն է։ Թուրքիայի տրանսպորտի նախարարության տվյալները ցույց են տալիս, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում օրական միջինը ութ նավ ընդհանուր 701 ուղևորություն է կատարել թուրքական նավահանգիստներից դեպի Իսրայել։ Դրանցից 480-ը նավարկել է ուղղակիորեն, իսկ 221-ը Թուրքիան օգտագործել է որպես տարանցիկ երկիր։ Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ փետրվարին Թուրքիայի առևտուրը Թել Ավիվի հետ աճել է 20,7 տոկոսով՝ հասնելով 422 միլիոն դոլարի։

Էմմա Չոբանյան