ԻԼԻՊ-ը սպառնում է հարձակումներ կազմակերպել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի ժամանակ
Քաղաքականություն
09.04.2024 | 15:41«Իրաքի և Լևանտի իսլամական պետությունը» (ԻԼԻՊ) սպառնում է ահաբեկչական հարձակումներով Չեմպիոնների լիգայի գալիք խաղերի ժամանակ։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Լրագրողները ներկայացրել են ահաբեկչական խմբավորման նոր հայտարարությունը։ Հրապարակված լուսանկարում պատկերված են զինված տղամարդ և չորս մարզադաշտերի անուններ՝ Էմիրեյթս, Պարկ դե Պրենս, Մետրոպոլիտանո և Սանտյագո Բեռնաբեու: Լուսանկարը մակագրված է՝ «Սպանիր բոլորին»:
Նշենք, որ այս մարզադաշտերում այս շաբաթ տեղի կունենան Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումները։ Հաղորդվում է, որ Մադրիդի «Ռեալ»-ն արդեն սկսել է միջոցներ ձեռնարկել անվտանգության ուժեղացման համար։
Իսպանիայի ղեկավարությունն այսօր նաև հանդիպում կանցկացնի, որպեսզի որոշի անվտանգության լրացուցիչ միջոցների տրամադրման անհրաժեշտության հարցը։