Արցախցիների արտագաղթ․ 8 800 բռնի տեղահանված մեկնել է Հայաստանից ու չի վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 13:16
G7-ը 100 մլն բարել նավթ և նավթամթերք կազատի շուկայի կայունացման համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
03.10.2026 | 10:31
Ռուբլին արժեզրկվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 3-ի դրությամբ
03.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
Բոլորը

Քրիստինա Ծատուրյանը երկու շաբաթ առաջ է տեղափոխվել Կրասնոդար։ Միայնակ մայրը 2023-ի սեպտեմբերի 19-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով բռնի տեղահանվել էր Ստեփանակերտից․ վեց ամիս Երևանում ապրելուց հետո ստիպված է եղել հեռանալ Հայաստանից։ Մասնագիտությամբ կոսմետոլոգ է, ասում է՝ կես տարվա մեջ հազիվ 20 հաճախորդ է ունեցել։ Նրա խոսքով՝ ՌԴ-ում հարազատներ չունեն, բայց ռիսկի դիմեց ու ծնողների և մեկ տարեկան երեխայի հետ մեկնեց, քանի որ Երևանում չէր կարողանում իր աշխատանքով տան վարձ տալ և այլ ծախսերը հոգալ։

Ի՞նչ է անում ՀՀ կառավարությունը բռնի տեղահանվածների արտագաղթը կանխելու համար․ վարչապետը տարբեր առիթներով նշել է, որ գործադիրը պետք է ջանքեր գործադրի այս ուղղությամբ։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանի խոսքով՝ այժմ կառավարությունն ուսումնասիրություն է իրականացնում արցախցիների մեկնելու շարժառիթները հասկանալու, մեկնելու պատճառները գույքագրելու և կանխելու համար։

Մինասյանը վստահ է, որ արցախցիների համար կառավարության կողմից իրականացվող երկարաժամկետ ծրագրերը նպաստելու են, որ բռնի տեղահանվածները հիմնական բնակություն հաստատեն, այլ ոչ թե լքեն Հայաստանը։

«Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ գործադիր տնօրեն Մարգարիտա Քարամյանը, սակայն, ընդգծում է՝ կառավարության կողմից իրականացվող սոցիալական ծրագրերը լիարժեք չեն աշխատում։ Մարգարիտա Քարամյանը մտավախություն ունի, որ արտագաղթի տեմպերը կահագնանան հատկապես ամռանը՝ ուսումնական տարվա ավարտին։

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են, որ մարտի 26-ի դրությամբ՝ Արցախից բռնի տեղահանված 14,764 քաղաքացի է մեկնել Հայաստանից, վերադարձել է 5,982-ը։ Այսինքն՝ գրեթե 8,800 քաղաքացի մեկնելուց հետո մինչև այսօր Հայաստան չի վերադարձել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան