Հայ կառուցողական կուսակցության ղեկավար Անդրիաս Ղուկասյանը ԿԸՀ-ի դիմաց պահանջում է Տիգրան Մուկուչյանի հրաժարականը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Հայ կառուցողական կուսակցության ղեկավար Անդրիաս Ղուկասյանը բողոքի ակցիա է իրականացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց՝ պահանջելով ԿԸՀ-ի նախագահ Տիգրան Մուկուչյանի հրաժարականը: Այս մասին տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութից:

«Մենք գտնում ենք, որ Մուկուչյանը պետք է հեռանա, և նա չի կարող մեր երկրում ղեկավարել որևէ ընտրություն ու հանրաքվե: Հանձնաժողովը, որը 2011 թվականից ի վեր կեղծարարությամբ է զբաղվել բոլոր ընտրություններում և սպասարկել է 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին իշխանությունների յուրացումը, 2013 թվականի նախագահական ընտրություններում իշխանությունների յուրացումը և իշխանության նկատմամբ մոնոպոլիայի ձևավորումը ՀՀԿ-ի ձեռքում, 2015թ. հանրաքվեի կեղծումը և այլն: Այդ բոլոր հանցագործությունները իրականացրած թիմը չի կարող ղեկավարել այսօրվա ընտրությունները»,- ասում է Անդրիաս Ղուկասյանն ու ԿԸՀ բերված կարգախոսներով «բացում» ԿԸՀ հապավումը. կանեփ ընդունած հանձնաժողով,  կազմակերպված ընտրագողերի համագործակցություն, կեղծարարների ընդհանուր հավաքատեղի, կորած ընտրողների հավաքագրում, կեղծ ընտրացուցակների հաշվառում: