«Կարծում եմ Թուրքիայի արած քայլերն ահավոր սխալ են». Թրամփ

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը «Reuters» լրատվամիջոցին հարցազրույց է տվել, որի ընթացքում խոսել է թուրք-ամերիկյան հարաբերությունների ներկայիս լարված վիճակի մասին. փոխանցում է ermenihaber-ը:

Լարվածությունը պայմանավորված է Թուրքիայում կալանավորված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի գործով։ Չնայած բոլոր ճնշումներին և պատժամիջոցներին՝ Թուրքիան առայժմ ազատ չի արձակում Բրանսոնին։ Վերջինս մեղադրվում է լրտեսության և Թուրքիայում ահաբեկչական համարվող կառույցների հետ կապ ունենալու մեջ։

Թրամփը խոստովանել է, որ Բրանսոնի ազատ արձակման դիմաց  դիմել է Իսրայելին, որպեսզի այնտեղից ազատ արձակվի Թուրքիայի քաղաքացի Էբրու Օզքանը, ով մեղադրվում էր ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու մեջ։ Եվ Օզքանն ազատ է արձակվել։

«Էրդողանի համար ապահովեցի Օզքանի ազատ արձակումը։ Ակնկալում եմ, որ Էրդողանի մոտ գտնվող այդ անմեղ և հիանալի քրիստոնյա մարդը, ով նաև հրաշալի հայր է, Թուրքիայից դուրս կգա։ Կարծում եմ այն, ինչ Թուրքիան անում է, շատ մտահոգիչ է։ Կարծում եմ Թուրքիայի արած քայլերն ահավոր սխալ են։  Որևէ զիջում չի լինելու», -ասել է Թրամփը։

Անդրադառնալով Թուրքիայի նկատմամբ սահմանած պատժամիջոցներին՝ Սպիտակ տան ղեկավարն ասել է, որ իրեն բնավ չի հետաքրքրում, թե արդյո՞ք դրանցից կտուժեն 3-րդ երկրնները, թե ոչ։

«Ոչ մի մտահոգություն չունեմ։ Դա այնպիսի գործ է, որ հարկ է անել։ Թուրքիայի դեմ պատժամիջոցների հարցում զիջում չի լինելու։ Ես Թուրքիան և թուրք ժողովրդին սիրում եմ։ Ինչպես գիտեք, մինչև հիմա Էրդողանի հետ շատ լավ հարաբերություններ ունեի։ Իրար լավ էինք հասկանում։ Շատ լավ հարաբերություններ կային։ Սակայն միակողմանի ճանապարհ չի լինում։ Միակողմանի ճանապարհներ ԱՄՆ-ի համար այլևս չեն լինելու»: