Մոր և մանկան առողջության պահպանմանն ուղղված ծրագրերն ընդլայնվել են, չնայած դրան` ոլորտում առկա են բազմաթիվ խնդիրներ. ԱՆ փոխնախարար

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ՀՀ առողջապահության նապարարությունի ցտեղեկացնում են, որ մայրական և վերարտադրողական առողջության պահպանումը և դրան առնչվող հիմնախնդիրը առողջապահության նախարարության և առողջապահական համակարգի առաջնահերթություններից է։

Նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանն այսօր մասնակցել է Առողջապահության ազգային ինստիտուտի կողմից կազմակերպված գիտաժողովին, որի օրակարգում են եղել ոլորտի մի շարք արդիական հարցեր։

«Մեր պետության համար ստեղծված ծանր ժամանակահատվածում անգամ մոր և մանկան առողջության պահպանմանն ուղղված ծրագրերը ոչ միայն չեն կրճատվել, այլև` ընդլայնվել են: Չնայած դրան` ոլորտում առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնք քայլ առ քայլ իրենց լուծումն են ստանում: Այս ճանապարհին շատ կարևոր է մեր բժշկական հանրության վերաբերմունքը, կարծիքը, գիտելիքների արդիականացումը, քանի որ ոչ մի ծրագիր կյանքի չի կոչվի առանց ձեր ակտիվ մասնակցության և նվիրվածության»,-նշել է ոլորտը համակարգող փոխնախարարը։

Փորձագետների, պրոֆիլային ամբիոնների դասախոսների, ծննդօգնության հաստատությունների ներկայացուցիչների, տեղի և միջազգային հասարակական կազմակերպությունների անդամների մասնակցությամբ քննարկվել է.

  • հայաստանյան մարտահրավերներն ու քաղաքականությունը ընտանիքի պլանավորման ծառայությունների հասանելիության բարելավման, ️անապահով աբորտների կանխարգելման հարցերում
  •  մայրական և վերարտադրողական առողջության պահպանման ոլորտի ազգային քաղաքականության օրենսդրական կարգավորումները
  • հղիության արհեստական ընդհատումների և ընտանիքի պլանավորման վերաբերյալ միջազգային և տեղի մոտեցումները։