Փաշինյանին լրացուցիչ 31,9 մլն դրամ է անհրաժեշտ, Ֆիննախից ասում են՝ գումար չկա

Լուրեր

05.08.2026 | 17:12
Ես կերազեմ, որ ինչ-որ մի օր իմ պարտքը լինի ոչ թե 32 մլն դրամ, այլ 32 մլրդ դոլար․ Սիսակ Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 17:03
Ձեր ականջներում արձագանքում է Ալեքսանդրովի Великая держава-ն, բայց ՀՀ-ի հիմնը այլ է․ Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 16:54
Պուտինը հայտարարել է ռուսական բանակում վերադասավորումների մասին
05.08.2026 | 16:45
Սպառնալիք եք տեսնում ու որոշում կթել այն․ Ռուբեն Ռուբինյանը՝ ընդդիմությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 16:42
Ասում ենք՝ տանկը գալիս է, դուք էլ ասում եք՝ երեխան քնած է, մի արթնացրեք․ Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 16:36
Վիեննայում Եվրոպայի և Ռուսաստանի նախկին պաշտոնյաների գաղտնի հանդիպում է տեղի ունեցել․ Bloomberg
05.08.2026 | 16:28
Դուք մեզ հեռացնելու համար չպետք է աշխատեք, այլ մեկ քաղաքացու բարօրության համար․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 16:27
Հայաստանի թիմը երկրորդ տեղն է գրավել ազատազրկված անձանց շախմատի միջազգային մրցաշարում
05.08.2026 | 16:20
«Մուլտի Գրուպ» կոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանն ու ներկա տնօրեն Արթուր Դալլաքյանը ձերբակալվել են
05.08.2026 | 16:15
Թող գան ու փնտրեն․ Հաջիևը՝ Ադրբեջանում Իսրայելի բազաների մասին
05.08.2026 | 16:07
Սարյան փողոցի ՕՍՏ-ի խինկալիում և տոլմայում մանրէների վտանգավոր չափաբաժին է հայտնաբերվել․ ՍԱՏՄ
05.08.2026 | 16:00
Գերմանիայի օդանավակայանում ուկրաինական ինքնաթիռի մոտ պայթուցիկով ԱԹՍ է հայտնաբերվել
05.08.2026 | 15:51
Սարգիս Սահակյանից հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 184 միլիոն դրամ և անշարժ գույք. Դատախազություն
05.08.2026 | 15:43
ԵՄ-ն Ուկրաինային 1,4 միլիարդ եվրո կտրամադրի ռուսական սառեցված ակտիվներից
05.08.2026 | 15:36
«Մուլտի Վելնես» ընկերությունը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին․ պահանջում է անվավեր ճանաչել Տիգրան Ավինյանի որոշումը
Բոլորը

ՀՀ վարչապետին և փոխվարչապետերին լրացուցիչ 31 մլն 900 հազար դրամ է անհրաժեշտ լիազորությունների իրականացումն ապահովելու համար։ Վարչապետի աշխատակազմն է այսպիսի առաջարկով դիմել Կառավարության անդամներին, որ հավանության արժանացնեն նշված գումարի տրամադրման նախագիծը։

Փաշինյանի աշխատակազմի հեղինակած փաստաթղթում գրեթե գաղտնազերծված չէ, թե ինչ նպատակով է ծախսվելու նշված գումարը, միայն մեկ տողով նշել են․ «Պետական սեփականություն հանդիսացող կառույցների ու տարածքների պայմանների բարելավման ապահովում»,-այդպես էլ հարկատուների համար առեղծվածային թողնելով նպատակները։

Ֆինանսների նախարարությունը դեմ է այս ծախսին։ Գերատեսչությունն առարկություն է ներկայացրել՝ թվարկելով Հայաստանում առկա խնդիրները և առաջարկելով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից չհատկացնել ակնկալվող գումարը։ Բացի այս, Ֆինանսների նախարարությունն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ այս ծախսը ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից չի ներկայացվել 2024 թվականի բյուջետային հայտով, չի քննարկվել բյուջետային գործընթացի շրջանակներում և, հետևաբար, այն չի ներառվել 2024 թվականի պետական բյուջեում և բյուջեի լրացուցիչ ծախսերի առաջնահերթությունների հավելվածում։

«Ինչ վերաբերում է ՀՀ 2024 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի միջոցներին, ապա դրանք նախատեսվել են, ելնելով բյուջետային տարվա ընթացքում հնարավոր մակրոտնտեսական ռիսկերին դիմակայելու, ինչպես նաև չկանխատեսված հումանիտար և սոցիալական մարտահրավերներին դիմագրավելու միտումով՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության սոցիալական և բնակարանային ապահովման խնդիրների կարգավորման հրատապությունը: Հետևաբար, հաշվի առնելով բյուջետային տարին նոր սկսված լինելու հանգամանքը, ինչպես նաև ներկա փուլում առկա անորոշությունները, առաջարկում ենք ձեռնպահ մնալ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից չպլանավորված և առաջնահերթություն չհամարվող ծախսերի ֆինանսավորման համար հատկացումների կատարումից»,- նշված է ֆինանսական գերատեսչության առարկությունում։

Ֆինանսների նախարարությունն առաջարկում է ծախսը կատարել վարչապետի աշխատակազմի համար արդեն իսկ հաստատված բյուջեով։

Փաշինյանի աշխատակազմի համար այս հիմնավորումներն ընդունելի չեն եղել։ Պատասխանում կարդում ենք, որ ծախսերը նոր են առաջացել, իսկ վարչապետի աշխատակազմում ազատ ֆինանսական միջոցներ չկան։

 

Նարեկ Կիրակոսյան