Մարիուպոլում երեխաների մոտ խոլերայի դեպքեր են հայտնաբերվել

Լուրեր

07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
Բոլորը

Ռուսաստանի կողմից օկուպացված Մարիուպոլում երեխաների շրջանում խոլերայի համատարած դեպքեր են հայտնաբերվել։ Այս մասին հայտարարել է Մարիուպոլի քաղաքապետի խորհրդական Պյոտր Անդրյուշչենկոն, փոխանցում է Korrespondent-ը։

«Խոլերայի զանգվածային դեպքեր են հայտնաբերվել Մարիուպոլում երեխաների շրջանում։ Այդ պատճառով փորձում են արագ լռեցնել այն չհայտարարված կարանտինով, բայց դա չի ստացվի»,- նշել է նա։

Անդրյուշչենկոն ենթադրում է, որ արագ տաքացումը հանգեցրել է զանգվածային հիվանդությունների։

«Մարիուպոլի բնակիչները գտնվում են օկուպացիայի տակ: Ձեր հիմնական պաշտպանը դուք ինքներդ եք, լվացեք ձեր ձեռքերը, եռացրեք ջուրը, մի կերեք չլվացված բաներ, մի խմեք այն, ինչ չգիտեք, դեռ մի լողացեք ծովում: Ձեզանից բացի՝ ոչ ոք ձեզ չի օգնի»,- կոչ է արել նա։

Քաղաքապետի խորհրդականը հավելել է, որ քաղաքի դպրոցների ղեկավարներն ամեն ինչ անում են՝ աշակերտների շրջանում հիվանդության դեպքերի մասին լռելու համար։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ օկուպացված Մարիուպոլում բակերը լցվել են կոյուղաջրերով, քանի որ քաղաքի բոլոր ցանցերը, մասնավորապես, կոյուղագծերը, վնասվել են ռուսական գնդակոծությունից հետո։