Պատժամիջոցների կաթիլային գործողություններ. Շահան Գանտահարյանի հոդվածը

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Միջազգային, ամերիկյան եւ թուրքական լրահոսներին եւ դրանց առընթեր ողողվող մեկնաբանություններին հետեւողները կստանան այն տպավորությունը, որ Վաշինգտոն Անկարա հարաբերությունների վատթարացումը նոր գագաթ է նվաճում:

 Փոխսպառնական հայտարարությունները պաշտոնական մակարդակների վրա անցնում են ընդունելիի սահմանները, ծխածածկույթ ստեղծելով բուն գործընթացների վրա: Հայտարարություններն ու նրանց ընդառաջ առնված փոխպատժիչ քայլերը համարժեք չեն իրար:

Մինչ այժմ, հակառակ թշնամական կարգավիճակների հասնող սպառնալիքներին, գետնի վրա, տնտեսական պատժամիջոցները կաթիլային գործողությունների բնորոշում ունեն։Այսպես. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսի 10-ին հանձնարարել է կրկնապատկել Թուրքիայից ստացվող պողպատի եւ ալյումինի մաքսատուրքերը` դրանք համապատասխանաբար բարձրացնելով 50 եւ 20 տոկոսի: Ի պատասխան` Էրդողանը հայտարարել է ամերիկյան էլեկտրոնիկայիբոյկոտի մասին եւ բարձրացրել ԱՄՆ-ից ներկրվող մի շարք ապրանքներիմաքսատուրքերը:

ԱՄՆ-ից ծխախոտի ներմուծման մաքսատուրքը ավելացվեց 60 առ հարյուրով, ալկոհոլինը` 140 առ հարյուրով, մեքենաներինը` 120 առ հարյուրով: Ավելացվել են բրնձի, մրգերի եւ մի շարք ապրանքների ներմուծման համար մաքսատուրքերը:

Ծխածածկույթը գոյանում է ալյումին ընդդեմ ծխախոտ մաքսատուրքերի կաթիլային գործողություններով, ինչը իր հերթին լիարժեք շահարկվում է այսդեպքում Անկարայի կողմից ոչ միայն Թեհրան-Մոսկվա-Անկարա մերձեցման առանցքը ընդգծելով եւ դրանից բխած զինվորաքաղաքական ծրագրեր իրականացնելով, այլ նաեւ դեպի Եւրոպա շրջադարձեր ապահովելու փորձեր կատարելով:

Այսպես. Թուրքիայի առեւտրի նախարարը իր ֆրանսիացի պաշտոնակցի հետ այս օրերին քննարկում էր ամերիկյան պատժամիջոցներին հակազդելու հարցը. համաձայնություն է գոյացել օգոստոսի 27-ին հանդիպում ունենալու Փարիզում: Նախարարները քննարկել են երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության եւ ԱՄՆ-ի պատժամիջոցներին հակազդելու հարցերը:

Այստեղ իհարկե շարժիչ գործոնի դեր ունի նաեւ Ֆրանսիայի ապրած տնտեսական ճգնաժամը: Միաժամանակ մտածելու տեղիք է տալիս այն, որ Փարիզը ներկա պայմաններում, ի հեճուկս Վաշինգտոնի, Անկարայի հետ համատեղ ծրագրեր իրականացնելու ինքնուրույն քայլի դիմելու հնարավորությունները կարո՞ղ է ունենալ, եթե Վաշինգտոնը Իրանի, եւ թեկուզ Մոսկվայի բացարձակությամբ մոտենա Անկարային պատժելու իր քաղաքականության մեջ:

Անկարան սակայն լիարժեք օգտագործում է պատժամիջոցների ծխածածկութավորված իրավիճակը Կատարը ներքաշելու համար Թուրքիայում միլիարդավոր դոլարների հասնող ներդրումային ծրագրեր իրականցնելու

համար. կամ` Վաշինգտոն-Պեկին լարված հարաբերությունների պահի օգտագործումով Չինաստանի ուղղությամբ տնտեսական քաղաքականության թափ տալու հայտարարությամբ:

Մեթյու Բրայզայի հայտարարությունը թե` Վաշինգտոնը Անկարան կորցնելով միջին արեւելյան տարածաշրջանում կկորցնի իր իսկ ազդեցիկությունը, պաշտոնակա՛ն տեսակետ է, որովհետեւ Բրայզան զբաղեցնում է պետքարտուղարության կարեվոր բաժանմունքի ղեկավարի պաշտոնը:

Պողպատի եւ ալյումինի մաքսատուրքերի բարձրացումներով, ըստ էության, Վաշինգտոնը նպաստում է Անկարային, թե՛ միջին արեւելքում իր դիրքերի պահպանման, թե՛ Եւրոպայի ուղղությամբ շրջադարձային փորձ կատարելու եւ թե՛ կատարյան ծրագրերը Թուրքիա հրավիրելու, կամ Չինաստանի ուղղությամբ տնտեսական քաղաքականության առաստաղը բարձրացնելու:

Որոշակի ժամանակ հետո, չի բացառվում, որ ֆինանսատնտեսական փորձագիտական բացատրություններ տրվեն, թե ինչպե ՞ս արժեզրկման միեւնույն տեմպերով թուրքական լիրան վերարժեւորվեց:

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր