«Էրդողանը Թուրքիան տանում է դեպի աղետի». New York Post

Լուրեր

23.06.2026 | 14:26
Իրենք հրահրեցին, մենք պատասխանեցինք. ավագանու իշխանական անդամը` ծեծկռտուքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 14:18
Ինչո՞ւ եք կաշառք բաժանում. ավագանու իշխանական անդամը` «Մայր Հայաստանի» անդամներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 14:15
Լիտվայի կառավարությունը հրաժարական է տվել
23.06.2026 | 14:15
ՄԻՊ-ը դատապարտել է Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպը
23.06.2026 | 14:13
Քանի Կիևյան կամուրջը փակ է, կանգառասրահ տեղադրեք այդ փողոցում. Կուբատյանը` Գրիգորյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 14:07
Թուրքմենստանի նախագահն Ալիևի հետ Արցախում է․ նրանք այցելել են Շուշի
23.06.2026 | 14:03
Շիշը շպրտել եմ հանդարտեցնելու համար, սեղանին է դիպել. Միքայել Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 14:00
Կիևյան կամրջի վրա կիրակի չեն աշխատել, պիտի 24/7 լինի. ավագանու անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 13:53
Չեղարկվել է Երևան-Գյումրի էլեկտրագնացքի մեկնումը Դալարիկ կայարանի մոտ տեղի ունեցած վթարի պատճառով
23.06.2026 | 13:49
Գնում են մանկապարտեզի բացման ու վախենում պատերին կպնեն. քանդվում է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 13:44
Արցախի դրոշը կրկին տեղադրվել է Ֆրանսիայի հրապարակում
23.06.2026 | 13:37
Իրանը հայտարարել է, որ ռմբակոծված միջուկային վայրեր ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների այց նախատեսված չէ
23.06.2026 | 13:30
Կենտրոնում եք կանգառասրահներ դնում, մյուս վարչական շրջանների բնակիչներն ինչո՞վ են մեղավոր. Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 13:23
Փամբակի զորամասում վարժանքների ժամանակ վնասվածք ստացած զինծառայողը վիրահատվել է․ ՊՆ
23.06.2026 | 13:21
Փարիզում կայացած ՏՀԶԿ հանդիպման արդյունքներով Հայաստանն ընտրվել է փոխնախագահող երկիր
Բոլորը

Ամերիկյան «New York Post»  պարբերականում հրապարակվել է «Էրդողանը  Թուրքիան տանում է դեպի աղետի» վերնագրով հոդված, որտեղ խոսվում է Թուրքիայի նախագահի վարած քաղաքականության, ինչպես նաև  թուրք-ամերիկյան լարված հարաբերությունների մասին. տեղեկացնում է ermenihaber-ը:

Պարբերականը գրում է, որ թուրք-ամերիկյան լարվածության տեսանելի պատճառը Թուրքիայում կալանավորված ամերիկացի հոգևորական էնդրյու Բրանսոնն  է, սակայն  մյուս թաքնված պատճառներից է «միապետ Էրդողոնի՝ Թուրքիան ոչնչացման ճանապարհով տանելու վճռականությունը»։

Աղբյուրը նշում է, որ Էրդողանը Թուրքիայում իշխանության եկավ տնտեսական մի շարք խոստումների հաշվին։ Գալով իշխանության՝ նա մի քանի խոստում տվեց,  բայց ընդդիմադիրների հետ  ունեցած տարաձայնությունները  գրեթե ոչնչացրեցին նրա արած գործերը։

Անդրադարձ կատարելով Բրանսոնի գործին՝ նշվում է, որ Բրանսոնն Էրդողանի «միակ պատանդը չէ: Նրա թիրախում է նաև ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում ապրող գյուլենական շարժման առաջնորդ, իսլամի, քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Փեթուլլահ Գյուլենը։ Վերջինս մեղադրվում է 2016թ. Թուրքիայի ռազմական հեղաշրջման փորձը նախաձեռնելու մեջ։

Տեղեկություններ է հաղորդվում, որ  Գյուլենի հետ կապ ունենալու մեղադրանքով Թուրքիայում կալանավորվել է 50.000 մարդ, իսկ աշխատանքից հեռացվել՝ 110.000 պետծառայող։

Թուրքիայում կայացած արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններից հետո Էրդողանը ավելի ամրապնդեց իր դիրքերը, սակայն վերջինիս վարած քաղաքականությունը վնաս է հասցնում Թուրքիայի տնտեսությանը։

«Շարքային քաղաքացիները տառապում են և կշարունակեն տառապել։ Մինչդեռ Էրդողանի կատարածքայլերը ցույց են տալիս, որ դա իրեն առանձնապես չի հուզում»,- եզրափակվում է հոդվածը: