Հանրային ճնշման միջոցով գնալ սահմանադրական փոփոխությունների՝ սխալ է․ Րաֆֆի Հովհաննիսյան

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Հանրային ճնշման միջոցով մինչև խորհրդարանական ընտրությունները գնալ սահմանադրական փոփոխությունների, մեր կարծիքով, սխալ է։ Նախընտրելի է արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալ գործող Սահմանադրությամբ, որից հետո նոր կարող է Սահմանադիր ժողովը նախաձեռնել սահմանադրական փոփոխություններ. այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը։ 

«Ես կողմ եմ հանրաքվեի գաղափարին, կողմ եմ լեգիտիմ Սահմանադրության ընդունմանը, սակայն նոր Սահմանադրության համար օպտիմալ ժամկետը պետք է լինի արտահերթ ընտրություններից հետո։ Այս փաստացի Սահմանադրության ներքո շուտափույթ պետք է կատարել այդ ընտրությունները»,- նշեց նա։

«Ժառանգություն» կուսակցության հիմնադիրը միևնույն ժամանակ նկատեց, որ ամբողջ գործընթացը բերել հրապարակ, թեև կարևոր է իշխանություն-քաղաքացի հարաբերությունների տեսանկյունից, սակայն չի կարող փոխարինել իրավական գործընթացներին։ «Հրապարակը հրաշալի տեղ է, բայց այդտեղ տարբեր տեսակետների արտահայտումն անհնար է, այնտեղ չեն լինում բանավեճ և տարբեր մոտեցումներ, այնպես որ այն չի կարող փոխարինել իրավական մեխանիզմներին»,- ընդգծեց Հովհաննիսյանը։ 

Հարցին՝ Ազգային ժողովում հայտնվելու պարագայում «Ժառանգությունը» համալրելու է իշխանությա՞ն, թե՞ ընդդիմության շարքերը, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիրը պատասխանեց․ «Մենք անցումային փուլում են գտնվում, երկար տարիներ եղել ենք ընդդիմադիր, հիմա ո՛չ Կառավարություն ենք, ո՛չ ընդդիմադիր, գնահատում ենք նոր Կառավարությանը, ունենք մանր-մունր քննդատություններ։ «Ժառանգությունը» բոլոր դեպքերում կշարունակի իր սկզբունքայնությունը, որից բխում է քաղաքացու ինքնիշխանություն-ազգային շահ-պետական ինքնիշխանություն։ Այնտեղ, որտեղ կա այս երեք սկզբունքների համընկնում, սիրով կհամագործակցենք, որտեղ չի լինի, մենք կունենանք խնդիրներ»։