Երկաթուղու շուրջ կրքերը չեն հանդարտվել․ «Հրապարակ»

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը

«Հրապարակ» թերթը գրում է․ «Մենք 2 օր առաջ գրել էինք, որ Պետեկամուտների կոմիտեն հատուկ ջոկատայինների ուղեկցությամբ մտել է Հարավկովկասյան երկաթուղի եւ խուզարկություն կատարել՝ արդյունքում առգրավելով որոշ փաստաթղթեր եւ անգամ՝ համակարգիչներ։ Տեղեկացել էինք, որ ՀԿԵ-ի հետ կապված ՊԵԿ-ը քրգործ է հարուցել՝ 9,7 մլն դրամի ԱԱՀ չվճարելու մասով, իսկ 16-ի երեկոյան ժամը 22։00-ին մտել է խուզարկության, որը տեւել է մինչեւ հաջորդ օրվա ժամը 8։30-ը, ինչը խիստ վրդովեցրել էր ՀԿԵ ղեկավարությանը, եւ նույն օրը Սերգեյ Վալկոն ընդունելության էր գնացել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ՝ հավանաբար, բողոքելու։

Թեեւ կողմերը ձգտել էին միջադեպը հարթել, սակայն երեկ մենք տեղեկացանք, որ կրքերը դեռ չեն հանդարտվել։ Ռուսական իշխանությունները ծանր են տարել կատարվածը եւ գրեթե ուլտիմատում են դրել՝ աշխատանքից ազատել ՊԵԿ նախագահին։ Անգամ լուրեր կային, որ Դավիթ Անանյանը դիմում է պատրաստվում գրել, մանավանդ՝ ինքն էլ գոհ չէ իր լիազորությունների շրջանակից։ Սակայն առայժմ գործընթացը սառեցված է՝ հայկական կողմը բանակցում է ռուսականի հետ եւ փորձում «անկորուստ» հարթել տեղի ունեցածը։ Պատահական չէ, որ երեկ Մոսկվայում 2 ակցիա էր նախատեսված՝ ընդդեմ Փաշինյանի, որը, ըստ չար լեզուների, կազմակերպում է Ռուսաստանի հայերի միությունը՝ Արա Աբրահամյանի գլխավորությամբ, ով հայտնի է պուտինյան վարչակազմի հետ ունեցած սերտ կապերով»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։