Ինչո՞ւ պետք է թանկանան. Ավանեսյանը՝ դեղերի գների և հնարավոր ստվերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.06.2026 | 22:09
ԿԸՀ-ն քննում է «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին դիմումը․ ՈՒՂԻՂ
05.06.2026 | 22:04
«Օսիպյանը կմահանա՝ ձեր խղճին կմնա»․ 18 օր հացադուլ, 900 ստորագրություն․ Փաշինյանը չի նահանջում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 21:40
Ռուսաստանից Հայաստան չվերթների թիվը հունիսի 4-6-ին աճել է մոտ 33%-ով
05.06.2026 | 21:30
Ում է ընտրում Հայաստանը․ ինչ են ցույց տվել նախընտրական 10 հարցումները
05.06.2026 | 21:19
Եղիշե Մելիքյանը և Օգնյեն Չանչարևիչը` Ղազախստանի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 21:09
Կես միլիոն դոլարից ավելի՝ Meta-ին․ քաղաքական ուժերի գովազդային ծախսերը 
05.06.2026 | 20:56
Բանավեճի պնդումները՝ սխալներից մինչև մանիպուլյացիաներ․ Factor TV-ի ստուգումը՝ իրական ժամանակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 20:51
Ներքին Չարբախում ընդդիմադիրների վրաերթի գործով վարորդը ձերբակալվել է. ՆԳՆ
05.06.2026 | 20:48
CNN-ը պնդում է՝ պատերազմի ընթացքում Իսրայելն Ադրբեջանում գաղտնի զորքեր է տեղակայել ու գործողություններ արել Իրանի դեմ․ Բաքուն հերքում է
05.06.2026 | 20:30
Երևանում մեկնարկել է Չեխիայի վիզաների դիմումների ընդունման կենտրոնի աշխատանքը
05.06.2026 | 20:16
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 20:12
1 մլրդ դրամից ավելի է ծախսվել արտահիմնադրամային միջոցներից․ Եգորյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 19:59
«Քաղաքացիական պայմանագրի» ամփոփիչ հանրահավաքը Հանրապետության հրապարակում. ՈՒՂԻՂ
05.06.2026 | 19:49
Ներքին Չարբախում վիճաբանություն և վրաերթ․ ՔՊ-ի աջակիցների մասնակցության մասին պնդումների ֆոնին ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել
05.06.2026 | 19:43
Թաթոյանը պնդում է՝ Փաշինյանի իշխանությունը մեծացրել է Ռուսաստանից կախվածությունը․ որ պնդումն է ճիշտ, որը՝ սխալ
Բոլորը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը չի կարծում, թե էլեկտրոնային դեղատոմսերին անցումը կազդի դեղորայքի գնի վրա։ Կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում Factor TV-ն նախարարին հարց ուղղեց՝ արդյո՞ ք նոր համակարգի ներդրումը  դեղերի թանկացման ռիսկեր չի պարունակում, կամ կա՞ն երաշխիքներ, որ չեն հայտնվեն անհատներ, որոնք առանց դեղատոմսի դեղ կվաճառեն, Ավանեսյանն արձագանքեց՝ ինչո՞ւ պետք է թանկանան դեղերը։

«Այն ութ դրամն էլ, որ ծախսվում էր թուղթ տպելու համար, հիմա չի ծախսվում։ Իսկ սև շուկա չի առաջանա, քանի որ պացիենտին տալիս են դեղատոմս, ցուցում, ու ինքը գնում ու դեղ է գնում»,- ասաց նա։ Նախարարը նաև  հայտարարեց, որ էլեկտրոնային դեղատոմսերի համակարգի ներդրումից հետո խնդիրների մասին ահազանգերի քանակը նվազել է։

«Հարցերի տեղատարափը բավականին նվազել է, և այս շաբաթ նկատում ենք, որ շատ ավելի հանգիստ և առանց խնդիրների է ամեն ինչ գործում։ Մեզ համար շատ կարևոր են ձեր ահազանգերը, որպեսզի վեր հանենք առաջացած խնդիրներն ու հրատապ լուծումներ տանք, առաջ գնանք»,-շեշտեց Ավանեսյանը։

Հիշեցնենք` մարտի 1-ից էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվում է 470 անուն դեղ, որից 375-ը անվճար և արտոնյալ պայմաններով դեղերն են։ Էլեկտրոնային դեղատոմսերի համակարգում ներառվել է ՀՀ-ում գրանցված դեղերի 20 տոկոսը, իսկ ՀՀ-ում ընդհանուր առմամբ կա գրանցված 3 370 անուն դեղ։
2025 թվականի հունվարի 1–ից արդեն էլեկտրոնային տարբերակով կվաճառվի 2 566 անուն դեղ։ Մնացածը դեղերը ազատ կվաճառվեն, քանի որ ներառված չեն պարտադիր դեղատոմսով դուրս գրվելու ցանկում։