Քաղաքաշինության կոմիտեն նոր նախագահ կունենա
Քաղաքականություն
20.03.2024 | 21:10Եղիազար Վարդանյանը կառավարության որոշմամբ կնշանակվի ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ։
Եղիազար Վարդանյանը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտորն է։ Այս պաշտոնին է 2020 թվականից։
Եղիազար Վարդանյանը փոխարինելու է Արմեն Ղուլարյանին։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը նրան ազատել էր աշխատանքից հունվարին, երբ այցելել էր Լոռու մարզի կրթական օջախներ և բարձրաձայնել շինաշխատանքներում հայտնաբերված թերացումների մասին։