Վերջին տասը տարիները ռեկորդային շոգ են եղել․ ՄԱԿ

Լուրեր

26.04.2026 | 21:21
Իրավիճակը Մալիում․ մահացել է պաշտպանության նախարարը, երկրում թեժ մարտեր են
26.04.2026 | 19:53
Արարատ Միրզոյանը կհանդիպի Ֆրանսիայի ԱԳ նախարարին
26.04.2026 | 19:14
Արսեն Հարությունյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
26.04.2026 | 18:54
Գերմանիայում հետաքննում են ընդդեմ Բունդեսթագի կազմակերպված ֆիշինգային հարձակումները՝ Signal-ի միջոցով
26.04.2026 | 17:56
Վարազդատ Լալայանը Հայաստանի երրորդ ոսկե մեդալը նվաճեց ծանրամարտի ԵԱ-ում
26.04.2026 | 17:39
Իսպանիայում ՀՀ դեսպանը վարչապետի անունից ստացել է 2026-ի «Գերնիկա» մրցանակը
26.04.2026 | 16:24
Մոտենում է հերթական ցիկլոնը, այն ՀՀ կներթափանցի այսօր ուշ երեկոյան․ Գագիկ Սուրենյան
26.04.2026 | 15:53
Վթարային ջրանջատում Արմավիրի և Կոտայքի մարզերում
26.04.2026 | 15:21
Իվետա Մուկուչյանի լուսանկարը կեղծվել է. կախազարդն իրականում խաչի տեսքով է
26.04.2026 | 14:53
«Հայաստանը՝ աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում. մեծամասշտաբ միջոցառումներն անցել են առանց միջադեպերի». ՆԳՆ
26.04.2026 | 14:38
Ծանրորդ Տաթև Հակոբյանն ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան․ նա մրցահարթակին թողեց մարզակոշիկները
26.04.2026 | 14:19
Կվերականգնվի 19-րդ դարի «Քարակարմունջ» կամուրջը
26.04.2026 | 13:50
Պլանային ջրանջատում Սյունիքում
26.04.2026 | 13:38
ՃՏՊ Գեղամասար բնակավայրում․ կա տուժած
26.04.2026 | 13:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
Բոլորը

Անցած 10 տարին եղել է ամենաշոգ տասնամյակն այն պահից, երբ սկսվել են կլիմայական դիտարկումները: Այս մասին ասված է ՄԱԿ-ի Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպության (WMO) հրապարակած զեկույցում։

2023 թվականը սահմանեց բացարձակ ջերմաստիճանային ռեկորդ, սակայն 2024 թվականը կարող է ավելի շոգ լինել, զգուշացնում են փորձագետները: Երկրի մակերևույթի գլոբալ օդի միջին ջերմաստիճանն անցյալ տարի 1,45 աստիճանով բարձր է եղել, քան նախաարդյունաբերական դարաշրջանում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Այսպիսով, աշխարհն ավելի քան երբևէ մոտ է 1,5 աստիճանի նշագծին։ Լավագույն դեպքում՝ հենց այս ցուցանիշով էր նախատեսվում դադարեցնել գլոբալ տաքացումը՝ համաձայն 2015 թվականի Փարիզի համաձայնագրի (վատագույն դեպքում՝ մոտ երկու աստիճան):

2023 թվականին կլիմայի տաքացումը հանգեցրել է սառցադաշտերի տարածքի ռեկորդային կրճատման։ Սա առավել ցայտուն է արտահայտվել Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում, օրինակ, Շվեյցարիայում սառցադաշտերի տարածքը վերջին երկու տարվա ընթացքում նվազել է 10 տոկոսով:

Բացի այդ, WMO-ի փորձագետներն անցյալ տարի գրանցել են մի քանի ջերմային ալիք, որոնք անցել են համաշխարհային օվկիանոսների 90 տոկոսով՝ սպառնալով կորալային խութերին և այլ ծովային էկոհամակարգերի:

«Նախկինում մենք երբեք այսքան մոտ չենք եղել Փարիզի համաձայնագրով սահմանված ստորին սահմանին (գլոբալ տաքացման)»,- ասել է WMO ղեկավար Սելեստե Սաուլոն:

Նրա խոսքով՝ կազմակերպության զեկույցը պետք է լինի «կարմիր նախազգուշական ազդանշան ամբողջ աշխարհի համար»:

«Մոլորակը գտնվում է անդունդի եզրին»,- իր հերթին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:

Վերջին տարիներին ջերմաստիճանի բազմաթիվ ռեկորդները, ըստ նրա, ցույց են տալիս, որ հանածո վառելիքի այրումը սպառնում է աշխարհին «կլիմայական քաոսով»։