Սյունիքի մարզում 4 մարդու կյանք խլած ավտովթարի հանգամանքները պարզվում են քրեական վարույթի շրջանակներում․ՔԿ

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2024թ. մարտի 19-ին՝ ժամը 05:40-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 207-րդ կիլոմետր հատվածում միմյանց են բախվել Վայոց Ձորի մարզի 38-ամյա բնակչի կողմից վարած «VAZ 21063» մակնիշի և Սյունիքի մարզի 39-ամյա բնակչի կողմից վարած «Opel Astra 1.6» մակնիշի ավտոմեքենաները․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

Բախման պատճառով «VAZ 21063» մակնիշի ավոմեքենայում բռնկվել է հրդեհ, որի հետևանքով վերջինիս վարորդը ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Սիսիանի բժշկական կենտրոն, իսկ 4 ուղևորները՝ նրա 35-ամյա կինը, 11-ամյա որդին, 68-ամյա հորեղբայրը և վերջինիս 67-ամյա կինը, ստացած այրվածքներից տեղում մահացել են:

Նշված ողբերգական դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կատարվել է դեպքի վայրի, տրանսպորտային միջոցների և դիակների զննություններ, նշանակվել են դատաբժշկական և դիակի դատաբժշկական փորձաքննություններ։

Դեպքի հանգամանքները պարզելուն ուղղված հանձնարարություն է տրվել Ոստիկանությանը:

Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում վթարի և ավտոմեքենայում հրդեհի առաջացման պատճառները և այլ հանգամանքները պարզելու նպատակով։

Բուժօգնության տեղափոխված վարորդի առողջական վիճակը գնահատվում է բավարար։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հրդեհի բռնկմամբ վթար է տեղի ունեցել Սիսիան-Գորիս ճանապարհին. այրված ավտոմեքենայում հայտնաբերվել է 4 մարմին։