ԲԸՏՄ ղեկավարը դիմել է Բնապահպանության նախարարին՝ առաջարկելով ժամանակավորապես բացառել որսի թույլտվության տրամադրումը

Լուրեր

16.03.2026 | 19:53
«10 տարի առաջ եմ դիմումը գրել»․ արքեպիսկոպոսը պնդում է՝ Գարեգին Բ-ն միայն հիմա է որոշել արձագանքել իր գրությանը
16.03.2026 | 19:40
Առևտուր՝ առանց ՀԴՄ-ի․ Փաշինյանը չհետևեց իր իսկ հորդորին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.03.2026 | 19:35
«Հայաստան» դաշինքը հրապարակում է վարչապետի իր թեկնածուի անունը. ՈՒՂԻՂ
16.03.2026 | 19:30
Փլուզվել է ջերմոցի պատը․ փրկարարները քաղաքացուն դուրս են բերել փլատակներից
16.03.2026 | 19:19
Քննարկվել են տարբեր ոլորտների վերաբերյալ միջազգային վարկանիշային զեկույցներում Հայաստանի դիրքերի հետագա բարելավման քայլերը
16.03.2026 | 19:10
Սա մեր պատերազմը չէ, մենք չենք սկսել այն. Գերմանիայի պաշտպանության նախարարը` Թրամփին
16.03.2026 | 19:00
ՀՀ-ն «զապաս պագռիշկա՞» է Սամվել Կարապետյանի համար․ վիրավորական է, երբ ասում է՝ գալիս է ինձ փրկելու՝ չհրաժարվելով այլ երկրի քաղաքացիությունից․ Սիսակ Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.03.2026 | 18:47
Փրկարարները հայտնաբերել են ձնահյուսի տակ մնացած քաղաքացու դին
16.03.2026 | 18:41
Կանանց Հայաստանի հավաքականն ունի նոր գլխավոր մարզիչ
16.03.2026 | 18:33
Telegram-ը գործնականում դադարել է աշխատել Ռուսաստանում
16.03.2026 | 18:27
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի երկրների ԱԳՆ արևելյան եվրոպայի վարչությունների տնօրեններից բաղկացած պատվիրակությանը
ապօրինի գույք
16.03.2026 | 18:25
10 տարվա վաղեմության ժամկետ․ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը կփոխվի
16.03.2026 | 18:14
Վարչապետն ընդունել է ՀՀ–ում Բուլղարիայի նորանշանակ դեսպանին
16.03.2026 | 18:10
Մի քանի երկրներ մերժեցին Թրամփին // Դատավոր և փաստաբան Ալեքսանյանները մեղավոր ճանաչվեցին․ ԼՈՒՐԵՐ
16.03.2026 | 18:02
Հայտնաբերվել է 374 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Բոլորը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարը արձագանքել է Բնապահպանության նախարարի՝ «Որսի համար նախատեսված 2018-2019 թվականների համար օգտագործման թույլատրելի չափաքանակների և որսի ժամկետները սահմանելու մասին» 31 հուլիսի 2018թ. N229-Ն հրամանին՝ առաջարկելով ժամանակավորապես բացառել որսի թույլտվության տրամադրումը մինչև ոլորտում առկա հարցերի վերաբերյալ օրինական և ընդունելի լուծումներ գտնելը։ Նախարարին ուղղված նամակում մասնավորապես ասված է․ «ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը գտնում է, որ գործող օրենսդրության և ձևավորված պրակտիկայի պայմաններում Հայաստանում իրականացվող ցանկացած որս անթույլատրելի է և պետք է արգելվի:

1.Որսորդությամբ զբաղվող քաղաքացիներին մոլորության մեջ չգցելու համար առաջարկում եմ դիտարկել ՀՀ բնապահպանության նախարարի 31 հուլիսի 2018թ. N229-Ն հրամանը վերանայելու հնարավորությունը, քանի որ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, օրենքով իրեն վերապահված լիազորություններն իրականացնելիս, պարտավոր է առաջնորդվել ՀՀ օրենսդրության պահանջներով և որսի ցանկացած դրսևորում դիտարկել որպես ապօրինի որս՝ դրանից բխող բոլոր իրավական հետևանքներով: Նշված դիրքորոշումը հիմնված է հետևյալ իրավական և պրակտիկ հիմնահարցերի վերլուծության վրա՝ ա) «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» ՀՀ օրենքի համաձայն` որս անելու իրավունք ունեն միայն այն անձիք, ովքեր օրենքով սահմանված կարգով հանձնել են որսորդական մինիմում և օրենքով սահմանված կարգով ստացել որս կատարելու անհրաժեշտ փաստաթղթերը:

Որս կատարելու անհրաժեշտ փաստաթղթերն են՝ Որսորդական վկայականը Կենդանիների որսի թույլտվությունը Որսորդական զենք կրելու վկայականը Նույն օրենքի համաձայն` Հայաստանի Հանրապետության տարածքում կարող է գործել միայն լիազոր մարմնի (ՀՀ բնապահպանության նախարարության) սահմանած միասնական ձևի որսորդական վկայական, որն էլ հաստատված է ՀՀ բնապահպանության նախարարի 20 դեկտեմբերի 2007թ. N 470-Ն հրամանով: բ) Որսորդական մինիմումը սահմանում է ՀՀ կառավարությունը, որը հանձնելու համար քննությունն ընդունում է ՀՀ բնապահպանության նախարարության ստեղծած մասնագիտական հանձնաժողովը՝ նպատակ ունենալով հավաստիանալ, որ որսորդ դառնալու հայտ ներկայացրած անձիք տեղյակ են որսորդական տնտեսության վարման, որսի կենդանիների և որսահանդակների պահպանության, պաշտպանության, կայուն օգտագործման վերաբերյալ նվազագույն հարցերի մասին: Հարկ է նշել, որ ներկայումս Հայաստանում որսով զբաղվող որևէ անձ, սույն կարգին համապատասխան քննություն չի հանձնել, համապատասխան որսորդական վկայական չի ստացել և գործող օրենսդրության համաձայն որս կատարելու իրավունք չունի: Սահմանված կարգով ստացված որսորդական վկայականի բացակայության պայմաններում անձի կողմից իրականացված որսը ցանկացած դեպքում համարվում է ապօրինի, և կենդանական աշխարհին պատճառվող վնասը պետք է հաշվարկվի ապօրինի որսի համար սահմանված չափով:

Մտահոգությունն այն է, որ ձևավորված պրակտիկայի համաձայն, քաղաքացիները «որսորդ» համարվելու, որսորդական զենքեր ձեռք բերելու և որս կատարելու իրավունք են ստանում ընդամենը որոշ հասարակական կազմակերպությունների անդամակցելով, որոնք առավել հայտնի են «որսորդ միություններ» անվամբ: Մեր ունեցած տվյալների համաձայն, այս մեխանիզմի գործարկման արդյունքում ստացվել է, որ Հայաստանում ներկայումս կան ավելի քան 35 հազար որսորդական զենք և որս կատարելու իրավունք ունեցող քաղաքացիներ, որոնք այդ հասարակական կազմակերպություններին անդամակցելու փաստի ուժով հանդիսանում են «որսորդներ» և իրավունք են ստանում ձեռք բերել մինչև 8 հատ որսորդական զենք (հինգ ողորկափող հրացան, որոշակի պայմաններ ապահովելու դեպքում ևս 3 ակոսավոր հրազեն):

Ըստ էության, որսորդական կազմակերպություններում գրանցվելը դարձել է զենք ձեռք բերելու օրինականացված հիմք, ինչը լրացուցիչ մտահոգությունների առարկա է: Ավելին, նշված հասարակական կազմակերպությունները որևէ օրենքով վերապահված պատասխանատվություն չեն կրում իրենց անդամների անօրինական գործողությունների, տեսուչների նկատմամբ ագրեսիվ պահվածքի, «Որսորդական գործունեության» ընթացքում իրենց և ուրիշներին վնասելու բազմաթիվ դեպքերի համար, թեև այդ ՀԿ-ների կանոնադրական նպատակներում ամրագրված է իրենց անդամներին դասավանդելու և նմանօրինակ հարցեր: Գործնականում հենց այս կազմակերպություններն են իրենց անդամների համար ձեռք բերում և բաշխում «որսի կտրոնները», որոնք պրակտիկայում հաճախ կեղծվում են՝ գունավոր լուսապատճեններով կամ չեն պահպանվում կտրոններում նշված չափաքանակները:

Վերոգրյալի վրա հիմնվելով հայտնում եմ, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն առկա ռեսուրսներով իրատեսական չի համարում նման թվաքանակի զինված անձանց նկատմամբ արդյունավետ վերահսկողություն իրականացնելը: Հետևապես, առաջարկում եմ բացառել որսի թույլտվության տրամադրումը մինչև նշված հարցերի վերաբերյալ օրինական և ընդունելի լուծումներ գտնելը:

Տեղեկացնում եմ նաև, որ հասարակական միավորումների նախաձեռնությամբ և ներգրավմամբ («Վայրի բնության և մշակութային հուշարձանների պահպանության», «Բնության համաշխարհային հիմնադրամ» և այլն) առաջարկվել է ստեղծել աշխատանքային խումբ՝ որսի հիմնախնդիրների, մասնավոր կենդանաբանական այգիների, կենդանիներից տիկ պատրաստելու և հանրային վայրերում տեղադրելու արատավոր պրակտիկայի օրինականության և առհասարակ վայրի կենդանիների պաշտպանության վերաբերյալ համապարփակ ուսումնասիրություններ կատարելու, օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումների առաջարկություններով հանդես գալու համար: Մենք պատրաստ ենք բոլոր ջանքերը ներդնել այս նախաձեռնության շրջանակներում արագ և ընդունելի լուծումներ գտնելու համար: Վստահաբար, այս աշխատանքային խմբում ցանկություն կունենան ներգրավվել նաև այլ կազմակերպություններ՝ այդ թվում որսորդությամբ զբաղվող հասարակական միավորումները»:

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ, ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԲԱԺԻՆ