Պուտինը հավաքել է ձայների 87%-ը ՌԴ նախագահական ընտրություններում. Exit poll

Լուրեր

16.06.2026 | 18:02
Տեղի է ունեցել Հայաստանի և Նիդերլանդների վարչապետների հեռախոսազրույցը
16.06.2026 | 17:52
Դիլիջանում գտնվող 12.4 մլն դոլար արժեքով 67 հա հողատարածքը վերադարձվել է ՀՀ տիրապետությանը
16.06.2026 | 17:44
Ընտրելու համար նոր պահանջ․ վերջին 1 տարում 183 օր Հայաստանում գտնվելը կարող է պարտադիր դառնալ
16.06.2026 | 17:42
«Մենք խաղեր չենք խաղում». Զելենսկին հրաժարվել է Մոսկվա գնալ Պուտինի հետ բանակցելու
16.06.2026 | 17:34
Պապիկյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով նախարար Կատրին Վոտրենի հետ
16.06.2026 | 17:25
Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց Դևիսի գավաթում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.06.2026 | 17:17
Ովքեր են խախտել «լռության օրը»․ սոցցանցերի թանկարժեք ընտրարշավը
16.06.2026 | 17:08
Ֆիդանն ու Լավրովը Հարավային Կովկասում իրավիճակն են քննարկել
16.06.2026 | 17:01
Ծնողական ժամ․ ծնողը կարող է բացակայել աշխատանքից և վարձատրվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.06.2026 | 16:50
Արման Ծառուկյանը հայտնել է՝ ինչպես է պատրաստվում հաղթել Ջասթին Գեյջիին
16.06.2026 | 16:48
Հակակոռուպցիոն կոմիտեում ընտրական հանցագործությունների վերաբերյալ 125 քրեական վարույթ է նախաձեռնվել
16.06.2026 | 16:43
Կառավարությունում քննարկվել են անշարժ գույքի գրանցման համակարգի բարեփոխումները
16.06.2026 | 16:39
Փարիզում քննարկվել է հայ-ֆրանսիական ռազմավարական հուշագրի իրագործումը
16.06.2026 | 16:33
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հացադուլավորների պահման պայմանները մտահոգիչ են․ դիտորդական խումբ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
16.06.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
Բոլորը

Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսական կենտրոնը հրապարակել է իր exit poll-ի
արդյունքները, որոնց համաձայն՝ Վլադիմիր Պուտինը հաղթում է ձայների 87 տոկոսով։ Երկրորդ տեղում Նիկոլայ Խարիտոնովն է (4,6%), երրորդում՝ Վլադիսլավ Դավանկովը (4,2%), չորրորդում՝ Լեոնիդ Սլուցկին (3,0%), գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ քվեաթերթիկների 24,4%-ը մշակելուց հետո Պուտինը հավաքում է ձայների 87,97%-ը։

Հավելենք, որ ԱՄՆ Պետքարտուղարությունը դատապարտել է Ռուսաստանի կողմից օկուպացված ուկրաինական տարածքներում կեղծ ընտրությունների անցկացումը և ընդգծել, որ Միացյալ Նահանգները երբեք չի ճանաչի դրանց արդյունքները։

ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի այլ քաղաքական գործիչներ նույնպես թերահավատություն են հայտնել Ռուսաստանի Դաշնությունում նախագահական ընտրությունների վերաբերյալ։ Այսպես, եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի ներկայացուցիչն ասել է, որ ժամանակակից Ռուսաստանում դժվար է պատկերացնել արդար և ժողովրդավարական քվեարկություն։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ այս ընտրությունները չեն կարող լինել ազատ և արդար։

«Ռուսաստանում ընտրություններն ազատ և արդար չեն լինելու։ Մենք գիտենք, որ ընդդիմադիր քաղաքական գործիչների մի մասն անազատության մեջ է, մյուսները սպանվել են, շատերը՝ աքսորում»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ մարտի 15-ին Ռուսաստանում և Ռուսաստանի Դաշնությանը բռնակցված Ուկրաինայի տարածքներում մեկնարկել են եռօրյա նախագահական ընտրությունները։ Քվեարկության հիմնական օրը մարտի 17-ն էր։

Ընտրություններին մասնակցում են չորս թեկնածուներ․ բացի գործող նախագահ Վլադիմիր Պուտինից՝ իրենց թեկնածություններն են առաջադրել Լեոնիդ Սլուցկին՝ Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից, Նիկոլայ Խարիտոնովը՝ ՌԴ Կոմունիստական կուսակցությունից, Վլադիսլավ Դավանկովը՝ «Նոր մարդիկ» կուսակցությունից։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որևէ անկախ ընդդիմադրի կամ հակապատերազմական հայացքներ ունեցող թեկնածուի չի գրանցել։