Արժեքների փլուզման, փողով երջանկանալու և խուճապի մասին. ապաքաղաքական զրույց Վիոլետ Գրիգորյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 13:16
G7-ը 100 մլն բարել նավթ և նավթամթերք կազատի շուկայի կայունացման համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
03.10.2026 | 10:31
Ռուբլին արժեզրկվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 3-ի դրությամբ
03.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
Բոլորը

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է բանաստեղծ Վիոլետ Գրիգորյանը: Նրա համոզմամբ՝ անցան այն ժամանակները, երբ կարելի էր առանց մտածելու պոեզիա անել: «Քնարական հերոսի» կերպարը մնում է պոեզիայի կենտրոնում, բայց այդ հերոսին պետք չէ նույնականացնել բանաստեղծի «էգո»-ի հետ: Երբ պոետը գրում է «ես», դա չի նշանակում, որ այն ամենը, ինչը նկարագրված է բանաստեղծության մեջ, պատահել է անձամբ իր հետ:

«Ինչի մասին է բանաստեղծությունը» հարցը, ըստ Վիոլետ Գրիգորյանի, առանձին իմաստ չի պարունակում: Բանաստեղծությունը կարող է անդրադառնալ ծաղիկներին, ծառերին և թռչուններին, բայց խորքում թեման լինի, օրինակ, պատերազմը:

Պոետի համար, ըստ հաղորդման հյուրի, չափազանց կարևոր է տեքստ ստեղծելու գործընթացը՝ առանց «ապագային», «սերունդներին» ուղերձ թողնելու հավակնության: Սակայն այսօր ցանկացած ստեղծագործող մարդու չի կարող չհուզել հայկական պետության պահպանման հարցը: Հակառակ դեպքում՝ չի լինելու այն հիմնական, այդ թվում՝ լեզվական միջավայրը, որում ծնվում է պոեզիան:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արամ Աբրահամյան