Փոխվարչապետ Գրիգորյանն ու Լուիս Բոնոն քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը:
Կառավարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները: