Անահիտ Ֆարմանյանին կալանավորելու որոշումն անհիմն է․ պաշտպաններ

Լուրեր

16.03.2026 | 18:14
Վարչապետն ընդունել է ՀՀ–ում Բուլղարիայի նորանշանակ դեսպանին
16.03.2026 | 18:10
Մի քանի երկրներ մերժեցին Թրամփին // Դատավոր և փաստաբան Ալեքսանյանները մեղավոր ճանաչվեցին․ ԼՈՒՐԵՐ
16.03.2026 | 18:02
Հայտնաբերվել է 374 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
16.03.2026 | 17:51
Իրանի նոր առաջնորդը միացված է արհեստական ​​շնչառության սարքին. The Sun
16.03.2026 | 17:38
Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնումը չպետք է լինի ՆԱՏՕ-ի առաքելություն․ Մեծ Բրիտանիայի վարչապետ
16.03.2026 | 17:30
Էդուարդ Սպերցյանն ուշագրավ ցուցանիշ է գրանցել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում
16.03.2026 | 17:21
Քննարկվել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները. ավարտվել է MITT 2026 ցուցահանդեսը
16.03.2026 | 17:09
Փաշինյանին միացած արքեպիսկոպոսը հրաժարվել է թեմի առաջնորդ լինելուց
16.03.2026 | 17:03
Անտառապետը, ապօրինի ծառահատումները չարձանագրելու դիմաց, 105.000 դրամ  կաշառք է պահանջել․ ՀԿԿ
16.03.2026 | 16:54
Ամուսինները հարկադրել են քաղաքացուն անդամակցել «Մեր ձևով» կուսակցությանը, ապա հունիսի 7-ին քվեարկել նրանց թեկնածուի օգտին, հակառակ դեպքում սպառնացել են բնակարանը պայթեցնել․ ՔԿ
16.03.2026 | 16:46
Դատավոր Արուսյակ Ալեքսանյանը, նրա օգնական Թամար Պետրոսյանը և փաստաբան Էրիկ Ալեքսանյանը մեղավոր ճանաչվեցին
16.03.2026 | 16:37
Թեհրանը հայտարարում է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմին չմասնակցող երկրների նավերը կարող են անցնել Հորմուզի նեղուցով
16.03.2026 | 16:29
Ադրբեջանի ցամաքային սահմանները փակ կմնան մինչև ապրիլի 1-ը
16.03.2026 | 16:26
Արտակ Ադամյանն այլևս չի գլխավորի կանանց Հայաստանի հավաքականը
16.03.2026 | 16:20
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նախագահի հետ քավոր-սանիկական կապեր ունենալու մասին
Բոլորը

«Կոնցեռն Դիալոգ» ՓԲԸ փաստաբանական գրասենյակը հայտարարում է.

Վերջին օրերին զանգվածային լրատվամիջոցներով տեղեկատվություն է տարածվել Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանին մեղադրանք առաջադրելու, հետախուզում հայտարարելու և կալանավորելու վերաբերյալ: Հաղորդագրություն է տարածել նաև ՀՀ ոստիկանությունը՝ խնդրելով Անահիտ Ֆարմանյանի գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին տեղեկացնել իրենց: Նշվածի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ 07/08/2018թ-ին Անահիտ Ֆարմանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ի կետով նախատեսված արարքի համար /խարդախություն՝ առանձնապես խոշոր չափերով/, նույն օրը Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ քննիչի որոշմամբ հայտարարվել է հետախուզում և կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդություն է ներկայացվել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանին: 08/08/2018թ-ին դատարանը որոշել է տիկին Ֆարմանյանին կալանավորել: Նշված հանգամանքների մասին Անահիտ Ֆարմանյանը, ինչպես նաև նրա շահերի ներկայացուցիչ փաստաբան Հովհաննես Խուդոյանը տեղեկացված չեն եղել, չեն ծանուցվել համապատասխան դատավարական գործողությունների, ինչպես նաև դատական նիստին ներկայանալու մասին: Նշված ժամանակահատվածում տիկին Ֆարմանյանը գտնվել է ամենամյա արձակուրդում՝ Հայաստանի Հանրապետությունից դուրս, իսկ իրադարձությունների նման ընթացքի մասին տեղեկացել է զանգվածային լրատվության միջոցների հրապարակումներից, իսկ փաստաբանն առձեռն ստացել է դատավարական փաստաթղթերը և կից նյութերը միայն 12/08/2018թ․-ին՝ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում: Ստացված նյութերից պարզ է դարձել, որ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդության համար հիմք է հանդիսացել այն, որ Անահիտ Ֆարմանյանը, ըստ քննիչի և դատարանի, կարող է խուսափել վարույթն իրականացնող մարմնից:

Չբացահայտելով նախաքննական գաղտնիք հանդիսացող տեղեկատվությունը՝ անհրաժեշտ է նշել, որ ներկայացված պատճառաբանություններն անհիմն են, քանի որ -տիկին Ֆարմանյանը մինչև արձակուրդ գնալը չի հրավիրվել մասնակցելու դատավարական գործողությունների, -չի ունեցել դատավարական որևէ կարգավիճակ, -դեռևս 19/07/2018թ․ փաստաբանի միջոցով տեղեկացրել է քննիչին դատավարական գործողությունների մասնակցելու պատրաստակամության մասին, -անձամբ և փաստաբանի միջոցով մի քանի անգամ քննիչին և ոստիկանությանը տեղեկացրել է, որ ծանուցագիր ստանալու դեպքում ներկայանալու է վարույթն իրականացնող մարմնին /առկա են հիմնավորող ապացույցներ/, -30/08/2018թ․ երեկոյան քննիչը հեռախոսով դիմել է փաստաբանին հրավիրելով վերջինիս վստահորդին հաջորդ օրը ներկայանալ իրավապահ մարմիններին, այդ պահին արդեն արձակուրդում գտնվող Անահիտ Ֆարմանյանը Հայաստանից մեկնելու ճանապարհին է եղել և մինչև հաջորդ օրը հնարավոր չի եղել նրան տեղեկացնել հրավերի մասին, -Տիկին Ֆարմանյանի բացակայության և գտնվելու վայրի մասին վաղ առավոտյան փաստաբանը հայտնել է քննիչին՝ նշելով, որ վստահորդը վերադառնալու է 2-3 շաբաթից, սակայն քննիչը չի հայտնել կարգավիճակի փոփոխության կամ ՀՀ շտապ վերադառնալու անհրաժեշտության մասին:

Նշված փաստերի լույսի ներքո անհասկանալի են տիկին Ֆարմանյանին կալանավորելու, հետախուզում հայտարարելու և նշված բովանդակությամբ հաղորդագրություններ տարածելու՝ վարույթն իրականացնող մարմնի և ոստիկանության գործողությունները, երբ վերջիններս տեղեկացված են եղել Անահիտ Ֆարմանյանի գտնվելու վայրի և դատավարական գործողությունների մասնակցելու պատրաստակամության մասին: Նույն պատճառաբանությամբ անհիմն է Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին դատարանի որոշումը, որը սեղմ ժամկետում բողոքարկվելու է: Ինչ վերաբերում է Անահիտ Ֆարմանյանին առաջադրված մեղադրանքին /խարդախություն/, ապա բողոքարկվելու է նաև այդ որոշումը՝ հաշվի առնելով, որ տիկին Ֆարմանյանը ոչ անձամբ, ոչ այլ անձի միջոցով երբևէ գումար չի հավաքագրել իր կամ այլ անձանց սեփականությունը դարձնելու նպատակով:

Կարևոր է ընդգծել, որ նշված իրավիճակում իրավական կոշտ գնահատականի են արժանի նաեւ իրավապահ մարմինների որոշ պաշտոնատար անձանց գործողությունները, սակայն ներկայում դեռևս անհրաժեշտ չենք համարում դրանց հրապարակումը: Տիկին Ֆարմանյանի նկատմամբ ինչպես նախկինում կատարված, այնպես էլ հետագա հնարավոր ոչ օրինական գործողությունների համար մեղավոր անձանց արարքներին համապատասխան իրավական գնահատական տալու և պատասխանատվության կանչելու հարցում տիկին Ֆարմանյանին տրամադրելու ենք անհրաժեշտ իրավաբանական աջակցություն: Հաշվի առնելով, որ իրավապահ մարմինների հետ համագործակցությունը ձախողվել է ոչ Անահիտ Ֆարմանյանի մեղքով, և նա մտավախություն ունի, որ կրկին կենթարկվի ոչ իրավաչափ սահմանափակումների, տիկին Ֆարմանյանը կվերադառնա Հայաստանի Հանրապետություն միայն նշված բողոքների քննության ավարտից հետո: