Քննարկվել է Նիդերլանդների հետ Ոստիկանության գվարդիայի բանակցությունների գծով մասնագիտացված ստորաբաժանման ձևավորման հարցը

Լուրեր

05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
05.08.2026 | 20:10
Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին
05.08.2026 | 19:55
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ իններորդ գումարման պատգամավորներին ընտրվելու առթիվ
05.08.2026 | 19:43
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
05.08.2026 | 19:29
ԵԽԽՎ նախագահը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
05.08.2026 | 19:14
«Գյոռմամիշից» մինչև «հորթ»․ ԱԺ-ում բանավեճ՝ բարեկրթության սահմանից այն կողմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 19:00
Ծովագյուղում ապօրինի պահվող գայլերը տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի․ քաղաքացին տուգանվել է
05.08.2026 | 18:43
Հաջիևը մեկնաբանել է Ադրբեջանի տարածքից Իրանին Իսրայելի կողմից հարվածի մասին լուրերը
05.08.2026 | 18:34
ԱՄՆ-ում Ուկրաինայի նախկին դեսպանին նոր կասկածի մասին ծանուցում է ուղարկվել
Բոլորը

ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը մարտի 6-ին հանդիպել է Նիդերլանդների Ազգային ոստիկանության Արևելյան Եվրոպայի կապի սպա Հանս Հաուվենի հետ․ տեղեկացնում են ՆԳՆ-ից։

Նիդերլանդական կողմի ներկայացուցիչներին Արփինե Սարգսյանը ներկայացրել է ՆԳՆ ոստիկանության բարեփոխումների հիմնական ուղղությունները, այդ ոլորտում արդեն իսկ գրանցած հաջողությունները և առաջիկա անելիքները։

Նիդերլանդների Ազգային ոստիկանության ներկայացուցիչը մեծ հետաքրքրություն է ցուցաբերել ընթացող բարեփոխումների նկատմամբ և բարձր է գնահատել ՀՀ կառավարության և Ներքին գործերի նախարարության վճռականությունը՝ բարեփոխումներ իրականացնելու գործում։

Ոստիկանության բարեփոխումները քննարկելիս կողմերը հատուկ անդրադարձել են Ոստիկանության գվարդիայի ձևավորմանն ու ստորաբաժանման ապագա ծառայողներին նիդերլանդական փորձին ծանոթացնելու հնարավոր տարբերակներին։

Կողմերը հավաքների ազատության իրավունքի իրացման համատեքստում պայմանավորվածություն են ձեռք բերել դիտարկելու Ոստիկանության գվարդիայում բանակցություններ վարող հատուկ անձնակազմի կարողությունների զարգացման և վերապատրաստման շրջանակում համագործակցության հնարավորությունը, ինչը թույլ կտա առավել մասնագիտացված և կատարելագործված հատուկ կարողություններով ստորաբաժանում ունենալ:

Արփինե Սարգսյանը նաև շնորհակալություն է հայտնել նիդերլանդական կողմին՝ Համայնքային ոստիկանության ձևավորման գործում ցուցաբերած աջակցության համար և հույս հայտնել, որ համագործակցության դրական փորձի հաջողությունը հնարավոր կլինի կրկնել համատեղ այլ ծրագրերի շրջանակում։

Բարեփոխումների համատեքստում կողմերը քննարկել են նաև երկկողմ հնարավոր համագործակցության այլ ուղղություններ։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու ակտիվ համագործակցությունը՝ որպես առաջնահերթություն կենտրոնանալով մասնավորապես Ոստիկանության գվարդիայի ձևավորման շրջանակներում համագործակցության վերոնշյալ ուղղության վրա։