ՀՀ կառավարությունը պատրաստվում է ապահովել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացման լավագույն որակ․ Զ․ Մնացականյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը

ՀՀ կառավարությունը պատրաստվում է ապահովել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ միջազգային կազմակերպության գագաթնաժողովի անցկացման լավագույն որակ:

Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Ի պատասխան վարչապետի հարցին՝ ԱԳ նախարարը նշեց. «Մենք ամբողջովին վստահ ենք, որ մեր նախապատրաստական աշխատանքներում ապահովում ենք գագաթնաժողովի պատշաճ և որակյալ անցկացումը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել աշխատանքները համակարգող բոլոր գործընկերներին: Արդեն ունենք զգալի թվով բարձր մակարդակով պատվիրակությունների հաստատումներ: Բովանդակային առումով նույնպես շարժվում ենք առաջ, վստահ ենք, որ ապահովելու ենք արդյունավետ գագաթնաժողով նաև բովանդակային առումով, դրա համար ունենք ամբողջ ռեսուրսը և կարողությունը»:

Վարչապետը ոստիկանապետ Վալերի Օսիպյանից հետաքրքրվեց նաև ոստիկանության պատրաստվածության մակարդակի մասին:
«Այո, ոստիկանությունը պատրաստ է: Ճիշտ է, նախադեպ չունեցող միջոցառում է, սակայն մեր ուժերն ու միջոցները բավարար են, որ ոստիկանությունն օդանավակայանից սկսած այն երթուղիներն ու քաղաքները, որտեղ տեղի են ունենալու միջոցառումներ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում, բարձր մակարդակով ապահովի հասարակական կարգի անվտանգությունը»,- ասաց Վալերի Օսիպյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։