23-ամյա երիտասարդը գիշերը մտել էր հարևանի տուն և փող գողացել. նա ձերբակալվել է

Լուրեր

27.04.2026 | 23:25
ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանի մասին գրառման համար ֆեյսբուքյան օգտատիրոջը մեղադրանք է առաջադրվել
27.04.2026 | 23:12
Չեխիան Ադրբեջանին նոր մարտական ​​​​ուսումնական ինքնաթիռ է առաջարկում
27.04.2026 | 22:58
Պուտինը «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար է նշանակել ՌԴ նախկին գլխավոր դատախազի որդուն՝ Իգոր Չայկային
27.04.2026 | 22:46
ՀՀ դեսպանն ու Իրանի արդարադատության փոխնախարարն անդրադարձել են երկկողմ իրավական փոխօգնության շրջանակում համագործակցությանը
27.04.2026 | 22:34
Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատարն այցով Ադրբեջանում է
27.04.2026 | 22:21
Տեղի է ունեցել սերժանտների երդման հանդիսավոր արարողություն
27.04.2026 | 22:04
Ադրբեջանում ուկրաինական ռազմական խումբ է տեղակայված. Զելենսկիի և Ալիևի հանդիպման հետքերով
27.04.2026 | 21:53
Հայաստանն ու Ադրբեջանը աշխարհի ամենառազմականացված երկրների շարքում են
27.04.2026 | 21:44
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.04.2026 | 21:30
Ով ինչպես է պատկերացնում Հայաստանի անվտանգությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 21:13
ԱԳ փոխնախարարը Կարմիր խաչի ներկայացուցչի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ կարիքների հարցը
27.04.2026 | 21:00
Անվտանգային սպառնալիքներն աճում են, բայց իշխանությունը մեզ տրամադրում է զվարճանքներ և խաղաղության կեղծ օրակարգ․ Սուրեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 20:50
Սյունիքի մարզում վթարյին ջրանջատում կլինի
27.04.2026 | 20:39
Սամվել Կարապետյանը պատասխանել է թիմակցի հարցերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 20:27
ՀՔԱՎ-ը ահազանգում է ընտրովի արդարադատության մասին․ քրեական վարույթ է նախաձեռնվել միայն Ուրիխանյանի հրապարակումների հիմքով
Բոլորը

Մարտի 1-ին, գիշերվա ժամը 3.37-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Բջնի գյուղի 10-րդ փողոցի տներից մեկը գողեր են մտել. տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Նշված հասցե ՆԳՆ ոստիկանության Չարենցավանի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել:

44-ամյա տանտիրուհին հաղորդում է տվել, որ ժամը 3-ի սահմաններում, դեռևս չպարզված եղանակով, բացել են առաջին հարկում գտնվող խոհանոցի պատուհանը, մտել են ներս և երկրորդ հարկի ննջասենյակի պահարանից գողացել մոտ 450 հազար դրամ:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Չարենցավանի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախույզների և համայնքային ոստիկանների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է Բջնի գյուղի նույն՝ 10-րդ փողոցի բնակիչ 23-ամյա երիտասարդը: Նա Արզական գյուղի Բջնիի խճուղում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Չարենցավանի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է գողացված գումարի մի մասը:

23-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Չարենցավանի քննչական բաժին:

Նախաքննությունը շարունակվում է։