Որ դեղերն են դուրս գրվում էլեկտրոնային դեղատոմսով

Լուրեր

25.11.2024 | 13:36
Ռումինիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում առաջատար է ՆԱՏՕ-ին և Ուկրաինային օգնությունը քննադատած Քելին Ջորջեսկուն
25.11.2024 | 13:28
Բեռնատարն ընկել է գետը, վարորդը մահացել է
25.11.2024 | 13:17
Թուրքիան շարունակում է ջանքեր գործադրել՝ վերջ դնելու տարածաշրջանում լարվածությանը․ Էրդողանը՝ Պուտինին
25.11.2024 | 13:08
Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում
25.11.2024 | 13:00
Իսրայելը հավանություն է տվել Լիբանանում հրադադարի համաձայնագրին․ Ynet
25.11.2024 | 12:54
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովի կենտրոնին․ կան վիրավորներ
25.11.2024 | 12:46
«ՏաԹևեր»-ը երրորդ անգամ ճանաչվել է լավագույնն աշխարհում
25.11.2024 | 12:35
Վրաստանի ՆԳՆ-ն ջրցան մեքենաներ և հատուկ ջոկատայինների է տեղակայել խորհրդարանի շենքի մոտ
25.11.2024 | 12:26
2024 թվականի 3-րդ եռամսյակում Հայաստանում ՀՆԱ-ն աճել է 5․2%-ով
25.11.2024 | 12:15
Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է Վրաստանի կառավարության նոր կազմը
25.11.2024 | 12:07
Լեհաստանի նախագահը Հայաստան է ժամանում
25.11.2024 | 12:00
Կոպիրկինը պնդում է՝ ՌԴ-ն կատարում է ՀՀ-ի հանդեպ պարտավորությունները, Վրաստանի խորհրդարանի առաջին նիստն է․ ԼՈՒՐԵՐ
25.11.2024 | 11:51
Սոչի-Անթալիա թռիչքն իրականացնող օդանավը վայրէջքի ժամանակ հրդեհվել է
25.11.2024 | 11:40
ՌԴ-ն ակնկալում է հասնել Հայաստանի հետ ապրանքաշրջանառության ռեկորդային ցուցանիշի՝ 14-16 միլիարդ դոլարի․ Սերգեյ Կոպիրկին
25.11.2024 | 11:29
Մարդիկ տեղյակ չեն, որ դա ներդրում է, և գումար է ավելանում․ պատգամավորը՝ կուտակային կենսաթոշակի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հաշվի առնելով քաղաքացիների կողմից էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ տարբեր հարթակներում տեղ գտած մտահոգությունները` առողջապահության նախարարությունը առանձնացրել է 10 ամենատարածված հարցերի պատասխանները էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ:

1. Բոլո՞ր դեղերն են դուրս գրվում էլեկտրոնային դեղատոմսով:

Ոչ, խոսքը հետևյալ դեղերի մասին է՝

անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող, համակարգային ազդեցությամբ (ներքին ընդունման` դեղահաբ, օշարակ, դեղապատիճ և այլն, ինչպես նաև ներարկման դեղաձևեր) հակավարակային` հակաբակտերիային, հակասնկային, հակամիկոբակտերիային, հակավիրուսային դեղեր, իմունային շիճուկներ և իմունոգլոբուլիններ, պատվաստանյութեր, ինչպես նաև հորմոնային և միզոպրոստոլ պարունակող դեղեր:

2. Ինչպե՞ս եմ ձեռք բերելու բժշկի` էլեկետրոնային դեղատոմսով նշանակած դեղը:

Ցանկացած դեղատուն պետք է միացված լինի «Արմեդ» համակարգում և ունենա հնարավորություն վաճառելու բոլոր տեսակի դեղատոմսերով դուրս գրվող դեղերը:

Քաղաքացիները կարող են մոտենալ ցանկացած դեղատուն, ներկայացնել անձը հաստատող որևէ փաստաթուղթ`
անձնագիր, նույնականացման քարտ
կամ հանրային ծառայության համարանիշ (սոցքարտ):
Դեղատան աշխատակիցը, մուտք գործելով համակարգ, տեսնում է բժշկի կողմից դուրս գրված էլեկտրոնային դեղատոմսը, դեղի անվանումը, քանակը, և բաց է թողնում համակարգից: Քաղաքացին, ելնելով իր ֆինանսական միջոցներից, կարող է նաև բուժման ամբողջ կուրսի համար անհրաժեշտ քանակը ձեռք բերել մասնակի:

3. Որտե՞ղ ծանոթանամ դեղատոմսով դուրս գրվող դեղերի անվանացանկին:

https://moh.am/uploads/parzabanum_01.03.2024%20(2)%20(1).pdf

4. Գիշերը, ոչ աշխատանքային ժամերին, եթե քաղաքացին կարիք ունի դեղատոմսի, ի՞նչ պետք է անի:

Տվյալ որոշումը չի սահմանափակում այն դեղերի ձեռքբերումը, որոնք անհետաձգելի կամ սիմպտոմոտիկ բուժման համար են: Այսինքն` էլեկտրոնային դեղատոմսով դուրս գրվող դեղերը բացառապես ախտորոշումից, անհրաժեշտ հետազոտությունից հետո նշանակվող դեղերն են:
Օրինակ` բրոնխիտի կամ տոնզիլիտի դեպքում հակաբիոտիկները նշանակվում են միայն հետազոտությունից հետո, երբ բժիշկը համոզվում է, որ տվյալ ախտորոշումը բակտերիալ է, այլ ոչ վիրուսային, և նշանակում է հակաբիոտիկ:

Դեղերի վաճառք՝ չթույլատրված կարգով․ Factor TV-ն խախտումներ է արձանագրել Երևանի դեղատներում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

5. Ինչպե՞ս է ապահովվելու դեղատներում դեղի տրամադրումը` հոսանքի կամ համացանցի խափանման ժամանակ:

Տեխնիկական խափանումների դեպքում բացթողումը կիրականացվի ժամանակավորապես թղթային տարբերակով: Տեխնիկական խնդիրը կարգավորելուց հետո այն մուտքագրվում է համակարգ` վերջինիս հասանելիությունը վերականգնվելուց հետո նույն օրվա ընթացքում։ Բացի այդ, դեղատանը դեղերի պահպանման, հատուկ ջերմային ռեժիմի ապահովման համար, ինչպես նաև հարկային կտրոնների տրամադրման համար նույնպես անհրաժեշտ է հոսանքի այլընտրանքային աղբյուրների առկայություն, ուստի դեղատունն իր գործունեությունն իրականացնելու համար պետք է ապահովված լինի էլեկտրաէներգիայով:

6. Ի՞նչ ժամկետում կարող է անձը բժշկի նշանակումը ձեռք բերել դեղատնից:

Դեղատոմսն ուժի մեջ է միանվագ բացթողման դեղի դեղատոմսի դեպքում` 30 օր, իսկ բազմակի բացթողման դեղի դեղատոմսի դեպքում` 180 օր:

7. Քրոնիկ հիվանդությունների դեպքում (օրինակ` շաքարային դիաբետ, գերճնշում, սրտանոթային հիվանդություններ, քաղցկեղ) բժիշկը կարո՞ղ է բուժառուի դեղերը դուրս գրել անժամկետ:

Անժամկետ որևէ դեղատոմս դուրս չի գրվում, քանի որ ցանկացած հիվանդություն` սուր, քրոնիկ, թե քրոնիկի սրացում, պետք է հսկվի բժշկի կողմից և սահմանվի դինամիկ հսկողություն: Կան հիվանդություններ, որոնց դեպքում նշանակվում է երկարաժամկետ դեղորայք և կարող է միանգամից 180 օրվա համար դուրս գրվել բազմակի բացթողման դեղի դեղատոմսով: Բժիշկը կարող է նշանակել դեղ` 180 օրվա համար, բայց դուրս գրել 30 օրը մեկ, որպեսզի իրականացվի բուժառուի առողջական վիճակի դինամիկ հսկողություն:

8. Օրինակ` բժիշկը «Արմեդում» դուրս է գրում 10 օրվա դեղ, բայց բուժառուն հարմար է գտնում գնել 5 օրվա համար, դեղատան աշխատակիցը կարո՞ղ է տրամադրել քիչ քանակությամբ:

Բուժառուն իրավասու է գնել մասնակի կամ ընդհանրապես չգնել դեղատոմսով դուրս գրված դեղը. ժամկետի ավարտին դեղատոմսը կչեղարկվի, սակայն նման հարց չպետք է առաջանա, քանի որ եթե բժիշկը ցուցումով նշանակել է 10 օրվա դեղ, ապա այն պետք է ընդունել պատշաճ: Հակաբիոտիկների դեպքում, օրինակ, հակաբիոտիկների նկատմամբ դեղակայուն ձևերն առաջանում են անհարկի օգտագործման և նշանակված չափաքանակը խախտելու պատճառով:

9. Ամեն անգամ պետք է հետազոտության և բժշկի նեղ մասնագիտական խորհրդատվության համար վճարե՞մ` դեղ նշանակելու համար:

Էլեկտրոնային դեղատոմսը ներդնելուց հետո բուժման պրոցեսի մեջ ոչինչ չի փոխվում:
Առողջության առաջնային պահպանման օղակում բժշկի խորհրդատվությունն անվճար է: Եթե բժիշկը նշանակում է հետազոտություններ և այց` ամիսը մեկ կամ վեց ամիսը մեկ, ապա դա պետք է ապահովվի:
Իսկ եթե առկա է նեղ մասնագետի խորհրդատվության կարիք, ապա վերջինս կարող է դուրս գրել դեղատոմսը 6 ամիս ժամկետով կամ տալ խորհրդատվության թերթիկ, որում նշված դեղն էլեկտրոնային եղանակով ամեն ամիս դուրս է գրում տեղամասային թերապևտը:

Բժիշկ-հիվանդ հարաբերությունները պետք է հստակ սահմանվեն և ցանկացած նշանակում պետք է կատարվի` կլինի դա հետազոտություն, թե դեղորայքային բուժում:

10. Օնլայն դեղատներից հնարավոր կլինի՞ ձեռք բերել էլեկտրոնային դեղատոմսով դուրս գրված դեղերը:

Առցանց դեղատներից գնումները կիրականացվեն այնպես, ինչպես ներկայումս. նշվում են անձնական տվյալները, համակարգում ստուգվում է դեղատոմսի առկայությունը, դեղագետն ակտիվացնում է դեղատոմսը և դուրս գրում առաքվող դեղը: