Փաշինյանի օրակարգում ռուս սահմանապահներին Զվարթնոցից հեռացնելու հարցն է. ինչ զարգացումներ են սպասվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.06.2026 | 15:55
Կեղտաջրերի կառավարման նոր մոտեցումներ․ ԵՄ փորձը՝ Հայաստանի ջրային ոլորտի զարգացման համար
25.06.2026 | 15:54
Զելենսկին հայտարարել է Ուֆայի երկու նավթավերամշակման գործարաններին հարվածների մասին
25.06.2026 | 15:46
Վահան Կոստանյանը և Բենժամեն Հադադը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացումը
25.06.2026 | 15:35
Իրանի հետ ցանկացած համաձայնագիր կապահովի Պարսից ծոցի դաշնակիցների անվտանգությունը. Ռուբիոն՝ Մերձավոր Արևելքում
25.06.2026 | 15:27
Ինչու է աշխատանքից ազատվել Էդգար Ղազարյանի քույրը․ քաղգործիչը պնդում է՝ բռնաճնշում է, Ավանեսյանը հակադարձում՝ մանիպուլյացիա է
25.06.2026 | 15:18
Իսրայելը հերքում է Լիբանանի որոշ հատվածներից զորքերը դուրս բերելու մասին ԱՄՆ-ի հայտարարությունը
25.06.2026 | 15:10
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
25.06.2026 | 15:10
ՔՊ-ն այսօր ԱԺ նախագահի թեկնածու կընտրի // Խուզարկություն Գյումրիում՝ Կարեն Սիմոնյանի բնակարանում․ ԼՈՒՐԵՐ
25.06.2026 | 15:02
Ընդունելի չէ. Փաշինյանը` Օրդուբադում «Արևմտյան Ադրբեջան»-ի խոսույթով անցկացված միջոցառման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 14:50
ՄԻՊ-ը կալանքի կիրառման պրակտիկան շարունակում է խնդրահարույց համարել
25.06.2026 | 14:41
Կարմիր լույսի տակ չեմ կանգնելու, անվտանգային նկատառում կա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 14:39
«Մայր Հայաստան»-ի ներկայացուցիչների ակցիան ՄԻՊ գրասենյակի մոտ. ՈՒՂԻՂ
25.06.2026 | 14:33
Սոցիալական կրեդիտներից գումար կհատկացվի լրատվամիջոցներին, կուսակցություններին և ՀԿ-ներին՝ քաղաքացիների ընտրությամբ
25.06.2026 | 14:30
Քաղաքապետարանի ծեծկռտուքի գործով Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել
25.06.2026 | 14:25
Ֆոն դեր Լայենից՝ պայուսակ, Մարթա Կոսից՝ փողկապ․ ինչ նվերներ է ստացել Փաշինյանը եվրոպացի պաշտոնյաներից
Բոլորը

Նիկոլ Փաշինյանին ու թիմակիցներին անհանգստացնում է «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների ներկայությունը։ Factor TV-ի հարցին ի պատասխան՝ այսօր հայտարարեց իշխող ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

Իշխանական պատգամավորը հրաժարվեց քննարկումներից մանրամասներ հաղորդել։ Միայն ակնարկեց, որ դրանք ռուս սահմանապահներին «Զվարթնոց» օդանավակայանից հեռացնելու վերաբերյալ են։

Հայաստանում ռուս սահմանապահների ներկայությունն ամրագրվել է 1992 թվականի սեպտեմբերի 30-ին ստորագրված «ՀՀ և ՌԴ միջև Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի և նրանց կենսագործունեության մասին» պայմանագրով: Factor TV-ն ուսումնասիրել է երկկողմ պայմանագիրը, որտեղ միայն նշված է հայ-թուրքական և հայ-իրական սահմաններին ծառայություն իրականացնելու մասին, որևէ հիշատակում չկա «Զվարթնոց» օդանավակայանի վերաբերյալ։

Այս առնչությամբ 2018 թվականին ԱԱԾ-ից «Հետք»-ին հայտնել էին, որ պայմանագիրը ստորագրելու պահին՝ 1992-ի սեպտեմբերին, ռուս սահմանապահներն արդեն իսկ տեղաբաշխված են եղել «Զվարթնոց» օդանավակայանում, իսկ միջպետական պայմանագրի 4-րդ հոդվածում նշվում է, որ ՀՀ տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կազմակերպական-հաստիքային կառուցվածքը պայմանագրի ստորագրման պահին, նրանց տեղաբաշխման վայրերը պահպանվում են մինչև ՀՀ և ՌԴ միջև հատուկ համաձայնագրերի կնքումը։

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, իշխանական Վլադիմիր Վարդանյանը, սակայն, այսօր Factor TV-ի հարցին ի պատասխան՝ հայտնեց, որ սահմանապահների տեղակայման համար լրացուցիչ իրավական հիմքեր չեն ստեղծվել։

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանին չի անհանգստացնում, որ ռուս սահմանապահները «Զվարթնոց»-ում են, նա մտահոգիչ է համարում ադրբեջանցիների ներկայությունը ՀՀ սուվերեն տարածքներում։ Այդուհանդերձ, ընդդիմադիր պատգամավորն ասում է՝ գիտի, թե ռուսներն ինչ հիմքով են օդանավակայանում։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն էլ վտանգավոր է համարում ՀՀ-ից ՌԴ սահմանապահների հեռացումը։

Հիշեցնենք՝ 2022 թվականին, երբ ադրբեջանական կողմը հարձակվել էր ՀՀ ինքնիշխան տարածքների վրա, զուգահեռ ռուս սահմանապահները լքում էին Սյունիքի մարզի իրենց ծառայության կետերը։

Ռուս սահմանապահները ՀՀ-ում են 32 տարի, որից վեց տարին ՀՀ-ում պաշտոնավարում է Նիկոլ Փաշինյանը։ Factor TV-ն այսօր իշխանական պատգամավորներից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ վեց տարի անց միայն գլխի ընկան, որ ռուս սահմանապահների ներկայությունն անհանգստացնող է։

Նիկոլ Փաշինյանի թիմակիցը չի պարզաբանում՝ ռուսական կողմի հետ այս հարցով քննարկումներ եղե՞լ են, թե՝ ոչ։ Այսօր փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանատնից։ Դիվանագիտական ներկայացուցչության խոսնակը նախ նշեց, որ պետք է համաձայնեցնի մեկնաբանություն տալու հարցը, այնուհետև չպատասխանեց հեռախոսազանգերի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան