Լիտվան Բելառուսի հետ սահմանին երկու անցակետ է փակել

Լուրեր

12.08.2026 | 10:13
Մեր աշակերտները արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում թիմային պայքարում 5-րդ տեղն է զբաղեցրել. ԿԳՄՍ նախարար
12.08.2026 | 10:00
ԱԺ-ն մշտական հանձնաժողովների նախագահներ է ընտրում․ ՈՒՂԻՂ
12.08.2026 | 09:52
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին
12.08.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.08.2026 | 09:30
Կրիշտիանու Ռոնալդուն ամուսնացել է. ԼՈՒՍԱՆԿԱՐ
12.08.2026 | 00:10
«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 23:21
ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները
11.08.2026 | 22:39
Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունը
11.08.2026 | 22:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
11.08.2026 | 22:04
Օգոստոսի 15-ը ռիսկայի՞ն կլինի Եվրոպայի համար․ Բրյուսելն ու Մադրիդը զգուշացնում են Սեուտա անօրինական մուտք գործել ցանկացողներին
11.08.2026 | 21:48
Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները
11.08.2026 | 21:36
Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ
11.08.2026 | 21:15
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
Բոլորը

Փետրվարի 29-ի լույս մարտի 1-ի գիշերը Լիտվան փակել է Բելառուսի հետ սահմանի ևս երկու անցակետ՝ Լավորիշսկին և Ռայգարդսկին։ Այս մասին հայտնում է LRT-ն։

Նշվում է, որ անցակետերի փակումն ուղղված է ազգային անվտանգության, մաքսանենգության, միջազգային պատժամիջոցների խախտման խնդիրների լուծմանը։

Մարտի 1-ից կդադարեցվի նաև Մեդինինկայի և Շալչինինկայի սահմանային անցակետերով հետիոտների և հեծանվորդների տեղաշարժը, իսկ Կանա և Կիբարթայ երկաթուղային սահմանային անցակետերում ուղևորների նստելն ու իջեցումը կարգելվի, բացառությամբ հատուկ դեպքերի՝ որի որոշումը կկայացնի Պետական սահմանապահ ծառայությունը։

Որոշվել է նաև 50 տոկոսով սահմանափակել ավտոբուսներով կանոնավոր միջազգային ուղևորափոխադրումներ իրականացնող բելառուսական և լիտվական փոխադրողներին տրամադրվող թույլտվությունների քանակը։

Լիտվայի ՆԳ նախարարության տվյալներով՝ անցած տարի Բելառուսի հետ պետական սահմանի ավտոմոբիլային սահմանային անցակետերը հատած քաղաքացիները ստուգվել են գրեթե 3,9 միլիոն անգամ՝ քառորդով ավելի, քան 2022 թվականին։ Ստուգված անձանց երկու երրորդը Բելառուսի քաղաքացիներ են եղել։