Եվս երկու միլիոնատեր հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից

Լուրեր

23.06.2026 | 16:06
Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հուլիսի 1-ին Հայաստան կայցելի. Politico
23.06.2026 | 15:54
Ռուսական զորքերը հրթիռակոծել են Կրիվոյ Ռոգը․ զոհվել է 3, վիրավորվել՝ 23 մարդ
23.06.2026 | 15:43
Ռուսաստանի ևս մի քանի շրջաններում բենզինի և դիզելային վառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
23.06.2026 | 15:37
Ինչի համար են խուզարկել Իշխան Սաղաթելյանի տունն ու մեքենաները․ քրեական վարույթ է նախաձեռնվել
23.06.2026 | 15:35
Բեկում ուռուցքաբանության ոլորտում․ նանոռոբոտ է ստեղծվել՝ քաղցկեղային ուռուցքի կետային ոչնչացման համար
23.06.2026 | 15:27
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 միլիոն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ Հայաստանում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու նպատակով
23.06.2026 | 15:26
Սոֆիայի սրտում ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի»
23.06.2026 | 15:18
Տեղից բարբաջում էին, ես հորդորեցի լռել, ապա դուրս հրավիրեցի. փոխքաղաքապետը` ծեծկռտուքի մասին
23.06.2026 | 15:10
Ծեծկռտուք Երևանի ավագանու նիստում // Ուշակովը՝ Մոսկվա Փաշինյանի այցի մասին․ ԼՈՒՐԵՐ
23.06.2026 | 15:02
«Կաշիներդ քերթվելու ա». Ավինյանը` ընտրություններին մասնակցած ընդդիմադիրներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 14:53
Բաքուն ԱՄՆ Կոնգրեսում Հայաստանի կողմից, իբր, «ադրբեջանցիների էթնիկ զտումների» մասին համաժողով է նախաձեռնել
23.06.2026 | 14:47
Երևանի փոխքաղաքապետը` դահլիճի ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 14:39
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
23.06.2026 | 14:32
Տիկինը ավելորդ խոսեց. Անի Խաչատրյանը` իր և Աննա Ավետիսյանի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 14:26
Իրենք հրահրեցին, մենք պատասխանեցինք. ավագանու իշխանական անդամը` ծեծկռտուքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ամերիկյան Veeam Software և Object First ընկերությունների հիմնադիրներ Անդրեյ Բարոնովը և Ռատմիր Տիմաշևը հրաժարվել են Ռուսաստանի քաղաքացիությունից։ Այս մասին հայտնել է Forbes-ը։

Երկու ձեռնարկատերերն էլ երկար ժամանակ ապրում են արտասահմանում. Բարոնովը՝ Շվեյցարիայում, Տիմաշևը՝ ԱՄՆ-ում։ Ռուսական անձնագրից հրաժարվելուց հետո նրանք պահպանել են Կիպրոսի քաղաքացիությունը։

2017-2021 թվականներին Բարոնովը և Տիմաշևը ներառվել են Forbes-ի վարկածով Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների վարկանիշում։

2020 թվականին ամսագիրը Բարոնովի կարողությունը գնահատել է 770 միլիոն դոլար, Ռատմիր Տիմաշևինը՝ 680 միլիոն դոլար։ Նրանց հարստության հիմքը Veeam Software-ի ամերիկյան Insight Partners վենչուրային հիմնադրամին վաճառքից ստացված եկամուտն է հինգ միլիարդ դոլարի չափով։

Անդրեյ Բարոնովը հայտնել է Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու փաստաթղթերի ներկայացման մասին դեռ 2023 թվականին LinkedIn սոցիալական ցանցի իր հաշվում։ Գրառման մեջ նա քննադատել է ռուսական զորքերի մուտքն Ուկրաինա և ասել, որ միլիոնավոր դոլարներ է նվիրաբերել հեղինակավոր մարդասիրական կազմակերպություններին, որոնք օգնել են «Ուկրաինայի տարածքում տեղահանված ուկրաինացիներին»։

Forbes-ը նշում է, որ գործարարները քաղաքացիությունից հրաժարվելու ընթացակարգն անցել են Կիպրոսում ՌԴ դեսպանատանը։ Բարոնովը և Տիմաշևը դարձել են ութերորդ և իններորդ ձեռներեցները Forbes-ի ցուցակի նախկին և ներկա անդամների շարքում, ովքեր ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո հրաժարվել են Ռուսաստանի քաղաքացիությունից։